Իրանի միջուկային օբյեկտները ոչնչացնելու իմ խոստումը կատարվել է․ Նեթանյահու

22.06.2025 09:19
711

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածներից հետո, տեսաուղերձով դիմել է երկրի քաղաքացիներին՝ հայտարարելով, որ Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտները ոչնչացնելու իր խոստումը կատարվել է։

«Սիրելի՛ Իսրայելի քաղաքացիներ, իմ եղբայրներ և քույրեր, «Վերածնվող առյուծ» գործողության ընթացքում (իսրայելական բանակի հարվածների շարք Իրանի վրա, որը սկսվել է հունիսի 13-ին), մենք միասին հասել ենք Իսրայելի պատմության մեջ աննախադեպ նվաճումների։ Դուք հիշում եք, որ գործողության հենց սկզբից ես ձեզ խոստացել էի, որ Իրանի միջուկային օբյեկտները կոչնչացվեն այս կամ այն ​​կերպ։ Այս խոստումը կատարվել է», - հայտարարել է նա։

Կառավարության ղեկավարը իսրայելցիներին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն հարձակվել է իրանական երեք միջուկային օբյեկտների վրա՝ Սպահանում, Նաթանզում և Ֆորդոյում։ Այս հարվածները իրականացվել են «Իսրայելի պաշտպանության բանակի և ԱՄՆ զինված ուժերի միջև լիարժեք օպերատիվ համակարգմամբ», - ընդգծել է Նեթանյահուն՝ հավելելով, որ գործողությունները նաև անձամբ համակարգվել են իր և Թրամփի միջև։

«Այս ծրագիրը սպառնում էր մեր գոյությանը, ինչպես նաև համաշխարհային խաղաղությանը», - պնդել է նա:

lurer.com

Սիսիան համայնքում ջրային ոլորտի զարգացման ու ոռոգման համակարգերի բարելավման ծրագրերը՝ քննարկման առարկա

24.11.2026 21:02

Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը

24.11.2026 20:53

Հայաստանի Սահմանադրության մեջ պատմական փոփոխություններ են կատարվել. Քըլըչ

24.11.2026 17:25

Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն. Եզրաս սրբազան

24.11.2026 17:02

ԹՐԻՓՓ-ի կարևորագույն պայմանները շարունակվում են գաղտնի պահվել Հայաստանի ժողովրդից. Արմեն Այվազյան

24.11.2026 16:44

«Զանգեզուրի միջանցքը» կբացի նոր հնարավորություններ Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև կապերի զարգացման համար․ Էրդողան

24.11.2026 16:14

Ալիևը TRIPP-ին «Զանգեզուրի միջանցք» է ասել ու նշել, որ այն իրականանում է Բաքվի նախաձեռնությամբ

24.11.2026 16:01

Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ յոթ պայմանները չեն կատարվել․ Ղալիբաֆ

24.11.2026 15:45

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին․ արդյո՞ք քրեական վարույթ է նախաձեռնվել փոխմարզպետ Նարե Ղազարյանի՝ ենթադրյալ կոռուպցիոն սխեմաների մեջ ընդգրկված լինելու մասով

24.11.2026 14:51

Վերաքննիչ դատարանը վերահաստատեց՝ Ժաննա Անդրեասյան արարածն ապօրինաբար է Կարեն Լազարյանին ազատել աշխատանքից

24.11.2026 14:33

48 րոպեում հավանություն տվեցին չկարդացած Սահմանադրությանը․ Հայկ Մովսիսյան

24.11.2026 14:26

ԱՄՆ-ն կրկին «հարվածեց» Իրանին․ այս անգամ՝ պատժամիջոցներով

24.11.2026 12:56