Իրանի պատգամավորները դատապարտել են Իսրայելում դեսպանատուն բացելու Ադրբեջանի որոշումը

05.04.2023 19:23
890

 Իրանի խորհրդարանի շուրջ 210 պատգամավորներ հայտարարություն են տարածել, որում դատապարտել են բռնազավթված պաղեստինյան տարածքներում Ադրբեջանի դեսպանատան բացումը, ինչպես նաև տարածաշրջանում Ադրբեջանի պատվիրակի նշանակումը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությանը:

Իրանի խորհրդարանի պատգամավորները նաև կոչ են արել Իրանի արտաքին գործերի նախարարությանը քայլեր ձեռնարկել այդ կապակցությամբ: 

Այսօր տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը դեսպանատուն է բացել Իսրայելում և «իր դեսպանին ներկայացրել է կեղծ ռեժիմին՝ անհավատալի արարք, որը հակասում է իսլամական աշխարհի շահերին»։

«Ադրբեջանի պաշտոնյաների այս քայլը կհանգեցնի տարբեր բացասական քաղաքական հետևանքների, և մուսուլմանները նրանց կհամարեն ճնշված պաղեստինցիների դեմ կատարած հանցագործություններում սիոնիստական ռեժիմի մեղսակիցներ», - նշված է հայտարարությունում։

Իրանցի պատգամավորներն արաբական և իսլամական կառավարություններին, Իսլամական համագործակցության կազմակերպությանը և Միջխորհրդարանական միությանը հորդորել են դատապարտել Ադրբեջանի քայլը։

Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել մարտի 29-ին: Դեսպանատան բացմանը Իսրայել էր մեկնել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10