Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանելու Իսրայելի վերջին օդային ագրեսիային. ԱԳՆ

27.11.2024 22:06
580

Պաշտոնական Թեհրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Իսրայելի վերջին օդային ագրեսիային՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Mehrnews-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ելույթի ժամանակ։

«Իրանն իրեն իրավունք է վերապահում արձագանքել անցյալ ամիս սիոնիստական ռեժիմի կողմից Իրանին հասցված ավիահարվածին, բայց Իրանը դիտարկում է տարածաշրջանում այլ իրադարձություններ, ինչպիսին է Լիբանանի հետ հրադադարի մասին համաձայնագիրը»,- ասել է Արաղչին։

Նա հայտարարել է, որ Թեհրանը ողջունում է հրադադարի մասին համաձայնությունը և հույս ունի, որ այն կարող է մշտական հրադադար բերել։

Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն էր իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և հրթիռակոծում հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր էր մղում և չէր դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:

Նոյեմբերի 26-ին Լիբանանն ու Իսրայելը պայմանավորվել են հրադադար հաստատել, համաձայնագիրն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով 04: 00-ին: Գիշերվա ընթացքում Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Բեյրութին։ Սակայն վերջին ժամերին ո՛չ Իսրայելի, ո՛չ Լիբանանի կողմից հարձակումների մասին հաղորդագրություններ չեն եղել։

Հիշեցնենք նաև, որ այս տարի Իրանը պատմության մեջ առաջին անգամ հրթիռներով երկու անգամ հարձակվեց Իսրայելի վրա․ առաջին անգամ` ապրիլի 14-ին՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսությանը հասցված հարվածին: Մի քանի օր անց՝ ապրիլի 19-ի գիշերը, ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով, Իսրայելը «սահմանափակ» պատասխան հարված հասցրեց Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։

Երկրորդ անգամ Իրանը հոկտեմբերի 1-ին զանգվածային հրթիռակոծության ենթարկեց Իսրայելը՝ դա անվանելով ինքնապաշտպանության ակտ: Իրանն իր հարձակումը որակեց որպես պատասխան «Հզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի մահվանը:

Իսրայելն իր հերթին առաջին անգամ հարված հասցրեց Իրանին և պաշտոնապես ստանձնեց դրա պատասխանատվությունը:

arm.sputniknews.ru

Գարեգին Նժդեհի 140-ամյակին նվիրված ցերեկույթ՝ Գորիսի երկրագիտական թանգարանում

22.11.2026 15:54

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

22.11.2026 14:46

Աշխարհահռչակ դաշնակահար Դմիտրի Մասլեեւը հանդես կգա Երեւանում եւ մարզերում

22.11.2026 00:14

«Շանթ Դաշինք»-ի թեկնածուները շարունակում են հանդիպումները կապանցիների հետ

21.11.2026 22:33

Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին

21.11.2026 22:08

Նույնիսկ կրթության նախարարն է իրեն անկիրթ պահում եւ դասեր տալիս դեսպանին

21.11.2026 10:59

Իշխանությունը չի մեկնաբանում ՀՀ տարածքում Ադրբեջանի իրականացրած ինժեներական աշխատանքները

21.11.2026 10:51

Կապան համայնքի կանանց երգչախմբի հոբելյանական համերգը

21.11.2026 10:02

Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնnւթյունների ավանդույթը հիմնադրած, բազմաթիվ լրատվամիջոցներ փակած Լևոն Տեր-Պետրոսյանը. Փաշինյան

20.11.2026 20:39

Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին

20.11.2026 20:36

Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը միջազգային ստանդարտները չեն. Արցախ Միություն

20.11.2026 16:53

Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել

20.11.2026 16:34