Իրանը հակաօդային պաշտպանության զորավարժություններ է անցկացնում Սիրիայի վրա իսրայելական հարձակումից հետո

27.02.2023 12:22
788

Իրանի բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հակաօդային պաշտպանության համատեղ զորավարժություններ են անցկացրել երկրի առանձին շրջաններում։

 Panorama.am-ն գրում է, որ այդ մասին հայտնել է Fars լրատվական գործակալությունը։

Զորավարժությունները տեղի են ունեցել իսրայելական F-16 կործանիչներով Սիրիայի վրա հարձակումից մեկ շաբաթ անց, որի հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 15-ը վիրավորվել են:

«Իրանի զինված ուժերը պարբերաբար պատերազմական խաղեր են անցկացնում՝ բարելավելու իրենց ռազմական հզորությունը։ Զորավարժությունները ծառայում են որպես նախազգուշացում թշնամիներին Թեհրանի դեմ ագրեսիայի ցանկացած գործողության դեմ»,-նշում է գործակալությունը։

Fars-ի փոխանցմամբ՝ զորավարժություններն իրականացվել են երկրի հակաօդային պաշտպանության ինտեգրված ցանցի հետ համաձայնեցված։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը կարող է Սիրիային մատակարարել «երկիր-օդ» հրթիռներ, որոնք օգտագործվում են ՀՕՊ համակարգերում՝ օդանավերի և անօդաչու սարքերի հարձակումներից պաշտպանվելու համար։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22