Իսկ մենք ծանո՞թ ենք Ընտրական օրենսգրքի նորամուծություններին, գիտե՞նք մեր իրավունքներն ու պարտականություններն ընտրական գործընթացում, թե՞…

06.02.2017 16:01
1856

Ազգային ժողովի առաջիկա ընտրությունը տեղի կունենա առաջին անգամ՝ Հայաստանի նորացված սահմանադրության եւ հիմնովին փոփոխված Ընտրական օրենսգրքի պայմաններում:

Հիմա, իհարկե, ժամանակը չէ եւ հարկ չկա խոսել այն մասին, թե որքանով էին հիմնավորված, պահանջված, արդարացված այդ փոփոխությունները: Հիմա դրանք կյանքի կոչելու ժամանակն է…

Ընտրական ցանկացած գործընթացի (այդ թվում եւ ապրիլյան ընտրության) գլխավոր դեմքը, գլխավոր գործող անձն ու դերակատարն ընտրողն է լինելու եւ ոչ ամենեւին հանձնաժողովը, շտաբը, կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը), պատգամավորության թեկնածուն:

Հետեւաբար՝ բոլորիս հետաքրքրող առանցքային հարցն ընտրողի վարքագիծն է, վերաբերմունքը, գիտակցության, իմացության աստիճանը:

Դա էլ պայմանավորված է, նախեւառաջ, մեկ հանգամանքով՝ ընտրողը ծանո՞թ է Ընտրական օրենսգրքի նորամուծություններին, գիտի՞ իր իրավունքներն ու պարտականություններն ընտրական գործընթացում:

Այդ հարցերը, ցավոք, դրական պատասխան չունեն դեռեւս:

Եվ ուրեմն՝ առայժմ լուրջ չէ խոսել գիտակցված ընտրության, ազատ կամարտահայտության, երկրի համար քաղաքացիական պատասխանատվության մասին:

Ըստ որոշ փորձագետների՝ դրա ուղղակի հետեւանքը կարող է լինել անվավեր քվեաթերթիկների աննախադեպ առատությունը:

Դա, իհարկե, ճիշտ դիտարկում է, բայց ուրիշ եւ էական հետեւանքների էլ կարող ենք բախվել:

Իրականում նվազելու է գիտակցված ընտրության, երկրի համար քաղաքացիական պատասխանատվության մղումով քվեատուփին մոտեցողների շարքը: Ու առավել ազդեցիկ է դառնալու սովորույթի գործոնը՝ իր տարատեսակ դրսեւորումներով:

Սովորույթի ուժին անդրադարձել են շատ իմաստուններ՝ սկսած Արիստոտելից: Եվ ոչ ոք այդ գործոնը թերագնահատելու փորձ անգամ չի արել:

Սովորույթ են հասարակության մեջ իշխող բարքերը, մարդկանց տնտեսական կյանքի առանձնահատկությունները, սոցիալական վիճակը, որոնք ուղղակիորեն ազդում են անձի վարքագծի վրա: Վերջին տարիներին, պատմականորեն ձեւավորված սովորույթներին զուգահեռ, մեր հասարակությանը պատվաստվեցին սովորույթներ՝ կապված ընտրական գործընթացների հետ: Դրանցից են հատկապես մերկանտիլությունը (շահամոլությունը), գործատուների անձնական դիրքորոշումը, անձնական եւ բարեկամական հարաբերությունները, կեղծարարությունը… Սյունիքի ավանդապահ շատ բնակավայրերում վճռորոշ է սովորույթներից մեկի՝ գերդաստանի (թայֆայի) համախմբման իներցիան, որը զորավոր է ցանկացած կուսակցությունից, գաղափարախոսությունից, անգամ ընտրակաշառքից: Մյուս կողմից՝ մեկ կոնկրետ թայֆայի՝ մղմողն ընկած, բայց եւ շպարված տեսանկյունից մի ամբողջ համայնք, տարածաշրջան կառավարելու, հնազանդեցնելու խեղկատակությունը կհանդիպի մեկ այլ եւ զորավոր բեւեռի առաջացման (բնազդորեն կամ արժանապատվության զգացումի թելադրությամբ)՝ դրանից բխող հետեւանքներով, ինչը նույնպես սովորույթ է: Մի հանգամանք էլ կա. Կապանում, Գորիսում, Սիսիանում, օրինակ, չի երեւում մի բեւեռ կամ թայֆա (գերդաստան), որ սպասվող համամասնական ընտրությունների բազմաբեւեռության, պատգամավորության մի քանի տասնյակ թեկնածուների պարագայում հասարակության մեջ 5-10 տոկոսից ավելի վարկանիշ ունենա: Համենայն դեպս մեր հարցումներն այդ են վկայում (մնացյալ թվերն ու վկայակոչումները ֆիկցիա են, միրաժ):

Այսպիսով՝ մեր նախընտրական իրականություն-կշեռքի մի նժարին ընտրողների գիտակցված կողմնորոշումն է, քաղաքացիական պատասխանատվությունը երկրի համար, մյուս նժարին՝ սովորույթն է՝ իր բազում (երբեմն խիստ արատավոր) դրսեւորումներով:

Ո՞ր ուղղությունը կիշխի եւ կհաղթի ապրիլի 2-ին…

Հարցի պատասխանը կիմանանք ժամանակի ընթացքում, բայց երկրի ապագայով մտահոգ ուժերը կարող են կշեռքի նժարը շատ թե քիչ թեքել հօգուտ գիտակցված ընտրության եւ քաղաքացիական պատասխանատվության, եթե…

Դրան հասնելու ուղիներից մեկը (առաջինը) Ընտրական օրենսգրքի նորամուծություններն ընտրողին հասցնելն է, ընտրողի իրավունքներն ու պարտականությունները մարդկանց պարզաբանելը:

Ի դեպ, մեր հանրապետությունում ո՞վ է պատասխանատու դրա համար (արդյո՞ք Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, թե՞… ):

Որքան էլ տարօրինակ է՝ պետական միջոցներով ու պետական հովանավորությամբ գործող լրատվամիջոցներն էլ առայժմ նկատելի քայլ չեն կատարում այդ ուղղությամբ, թեեւ երկու ամսից քիչ ժամանակ է մեզ բաժանում ընտրությունից:

Ընտրական նոր օրենսգրքի նորամուծություններին քաջատեղյակ մասնագետներն էլ, ըստ էության, շատ չեն: Տարածքային ընտրական հանձնաժողովների անդամների զգալի մասն էլ, որքանով տեսնում ենք, տեղյակ չեն առաջիկա ընտրության նրբություններին, առանձնահատկություններին:

Ընտրական օրենսգրքին առայժմ կարելի է ծանոթանալ միայն էլեկտրոնային միջոցներով՝ ոչ բոլորին հասանելի:

Շատ չուշացա՞վ ԸՕ-ի տպագիր տարբերակի հրատարակումն ու մասսայականացումը:

Նորի՞ց հույսներս դնենք քվեարկությունից մի քանի օր առաջ ընտրական տեղամասերի պատերին ավանդաբար փակցվող պլակատների եւ ուշացած հեռուստահոլովակների վրա:

Թե ինչ քայլեր կձեռնարկեն պատկան մարմիններն այդ ուղղությամբ՝ կտեսնենք, իսկ մենք, մինչդեռ, մնում ենք հաստատ համոզման, որ առանց Ընտրական օրենսգրքի պատշաճ իմացության անիմաստ է ակնկալել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ապրիլի 2-ին գիտակցված եւ պատասխանատու վերաբերմունք կցուցաբերի երկրի ապագայի հանդեպ:

Իսկ միգուցե սովորույթի ուժով եւ ավանդական մեթոդներով ընտրությո՞ւնն է նախընտրելի…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11