Կանաչ ապագա՝ փոքրիկների ձեռքերով. Մեղրիի դպրոցականները մասնակցել են «Հյուսիս-հարավի» ծառատունկին

02.06.2026 14:37
382

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջանակներում Մեղրի համայնքի Լիճքվազ տարածքում ճանապարհի շինարարությունն իրականացնող ընկերությունը կազմակերպել է ծառատունկ, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

4.5 հա տարածքը ծառատնկման նպատակով տրամադրել է Մեղրի համայնքը։

Հողի նախապատրաստման աշխատանքները մեկնարկել են ապրիլի սկզբին, որին հետևել է ծառատունկը. տնկվել է շուրջ 16200 ծառ, որից 10000-ը՝ կաղնի՝ որպես տվյալ տարածքին բնորոշ հիմնական տեսակ։ Որպես ուղեկցող ծառատեսակներ տնկվել է շուրջ 6200 վայրի պտղատու ծառ (խնձորենի, տանձենի, շլորենի), որոնք նպաստում են կենդանական աշխարհի համար սննդային ռեսուրսների ձևավորմանը և կենսաբազմազանության պահպանմանը։

Լիճքվազ տեղամասի ծառատնկմանը մասնակցել են ինչպես Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցող “Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana” ՀՁ-ի ներկայացուցիչներ, տարածքի բնակիչներ, այնպես էլ Մեղրիի թիվ 1 դպրոցի 3ա դասարանի աշակերտները` ծնողների և ուսուցիչների հետ։ Դպրոցի սաները տնկել են մոտ 100 ծառ։

Նշվում է, որ տնկված ծառերի խնամքը կլինի շինարարական կազմակերպության ուշադրության կենտրոնում։

Ճանապարհային դեպարտամենտ

Ներկայացվեց «SOS. մանկական գյուղեր» կազմակերպության գործունեությունը

02.11.2026 16:07

Հայկական կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանին

02.11.2026 15:53

Մեղրին ամփոփեց «ԱՊՀ 2026 թվականի մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումների շարքը

02.11.2026 12:45

Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխhրաձգnւթյուն է տեղի ունեցել

02.11.2026 12:33

Մհեր Գրիգորյանը չի բացառում TRIPP-ի շրջանակում սահմանազատման արտահերթ աշխատանքները

02.11.2026 12:24

Տասներկու` հաղթողի դափնով

02.11.2026 12:02

Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն

02.11.2026 11:39

TRIPP-ը տարածք չունի, նախագծեր կարող են իրականացվել Հայաստանի տարբեր հատվածներում․ Փաշինյան

02.11.2026 11:29

Առաջիկայում սահմանը կկարողանան հատել էլեկտրոնային անցակետերով՝ e-gate համակարգի միջոցով․ Փաշինյան

02.11.2026 10:53

Հայազգի մարզիկը UFC-ում նոկաուտի է ենթարկել ադրբեջանցի մրցակցին

02.11.2026 10:47

Օխտար գյուղը եւս ունեցավ իր նոր վարչական շենքը

01.11.2026 20:59

Թող Տերը պահապան ու զորավիգ լինի Ձեզ, իսկ Ձեր հայրապետական գավազանը՝ միշտ ծաղկյալ. Սամվել Կարապետյան

01.11.2026 19:33