ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՆԱՆՑ ԵՐԳՉԱԽՄԲԻ ԱՌԱՋԻՆ ԲԵՄԵԼԸ

08.04.2022 11:21
1298

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց Կապան համայնքի կանանց երգչախմբի ստեղծմանը։ Ապրիլի 7–ին Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում տեղի ունեցավ առաջին երգչախմբային համերգը՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին։

Համայնքային ենթակայության՝ արվեստի, երաժշտական դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների շուրջ 40 մանկավարժներից բաղկացած երգչախումբը հանդես եկավ բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով։ Հնչեցին Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Մակար Եկմալյանի, Արմեն Սմբատյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Էդգար Հովհաննիսյանի և Մարինե Ալեսի ստեղծագործությունները՝ երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Գայանե Հարությունյանի ղեկավարությամբ:

Հանդիսատեսը շունչը պահած վայելեց յուրաքանչյուր կատարում, իսկ վերջում հոտնկայս բոլորը միասին երգեցին Գառնիկ Խաչատրյանի «Իմ Կապան» երգը, որից հետո, չդադարող ծափողջույնների ներքո, երգչախումբը հրաժեշտ տվեց հանդիսատեսին։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08