Թանգարանների գիշերը Սերո Խանզադյանի տուն-թանգարանում

19.05.2018 21:53
2159

Մայիսի 19-ի երեկոյան Սերո Խանզադյանի տուն-թանգարանը Գորիսի հանրությանն էր ներկայացել նոր ցուցանմուշներով:

Վերջին ամիսներին տուն-թանգարան են տեղափոխվել գրողի բազմաթիվ անձնական իրեր: Դա հատկապես իրագործվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի եւ գրողի քրոջ՝ տիկին Վերժինեի հոգածությամբ:

Տուն-թանգարանում վերջնական հանգրվան է գտել գրողի ավագ որդու, այլեւս լուսահոգի Արարատ Խանզադյանի գեղանկարներից մի քանիսը:

Թանգարանի վարիչ Արմանուշ Բակունցը տեղեկացրեց, որ համայնքապետի նախաձեռնությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության հոգածությամբ ավարտվել է տուն-թանգարանի ցուցադրության պլանի կազմումը, որի համաձայն ցուցադրությունը կկազմակերպվի մինչեւ ամառ:

Տուն-թանգարան էին այցելել նաեւ գրադարանային ոլորտի աշխատողներ, հայ գրականության մասնագետներ: Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գոհար Մկրտչյանը «Սյունյաց երկրի» լրագրողի հետ զրույցում մասնավորապես ասաց, որ դպրոցականների շրջանում մեծանում է Սերո Խանզադյանի գրական ժառանգության հանդեպ հետաքրքրությունը: Երեխաները հաճույքով են ընթերցում հատկապես «Մխիթար Սպարապետ», «Թագուհին հայոց» պատմավեպերը, ինչպես եւ պատմվածքները:

Պատմավեպի հանդեպ աճող հետաքրքրությունն է պատճառը, որ մայիսի 21-ին տուն-թանգարանում կկազմակերպվի ցերեկույթ՝ «Գրականության եւ հատկապես պատմավիպասանության դերը հայոց պետականության հաստատման գործում» թեմայով:

Արմանուշ Բակունցը հույս հայտնեց, որ 2015-2016-ին վերնանորոգված տուն-թանգարանի պաշտոնական բացումը տեղի կունենա ընթացիկ տարում:

«Սյունյաց երկիր»

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12