Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

01.09.2024 11:46
659

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, դասախոսներ, ծնողներ
Շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի մեկի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։

Օրն առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար, քանի որ այսօրվանից նրանց համար մեկնարկում է սպասումներով լի ուսումնական տարին, որը սկզբանկետն է գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու ճանապարհին: Ուստի, սիրելի աշակերտներ և ուսանողներ, շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթում համբերատար ու հետևողական ուսումնառություն և բարձր առաջադիմություն, իսկ կրթության նվիրյալներին՝ մանկավարժներին ու դասախոսներին, հաջողություններ՝ սերունդների հայեցի դաստիարակության դժվարին և շնորհակալ գործում։

Գաղտնիք չէ, որ ժամանակակից զարգացող աշխարհում միակ կայուն և չարժեզրկվող հարստությունը դա գիտելիքն է, որով զինված յուրաքանչյուր մարդ կարող է թվացյալ անհնարինը հնարավոր դարձնել։ Կարող եմ ձեզ սեփական օրինակով վստահեցնել, որ գիտելիքը, նպատակասլացությունը, պատասխանատվության բարձր զգացումն ու ամենօրյա քրտնաջան աշխատանքն են այն կարևորագույն գործոնները, որոնցով պայմանավորված են լինելու ձեր վաղվա օրվա բոլոր նվաճումները: Հետևաբար ճիշտ և նպատակային օգտագործեք ձեր ժամանակն ու ստեղծված հնարավորությունները, լավ սովորե՛ք, զարգացե՛ք, կատարելագործվե՛ք և դարձե՛ք ձեր նախընտրած մասնագիտության մեջ լավագույնը։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս խորհրդանշական օրվա առթիվ և հաջողություններով ու ձեռքբերումներով լի նոր ուսումնական տարի եմ մաղթում բոլորիդ:

Գևորգ Ռազմիկի Փարսյան

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22