ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.09.2020 11:49
7388

Սիրելի՛ դպրոցականներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,

Չնայած ուսումնական տարվա մեկնարկը, երկրում տիրող իրավիճակով պայմանավորված, այս տարի կտրվի սեպտեմբերի 14–ից, այնուամենայնիվ դա չի խանգարում սրտանց շնորհավորել բոլորիդ սեպտեմբերի մեկի՝ գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, քանի որ անկախ ամեն ինչից սեպտեմբերի մեկը ունի իր յուրահատուկ խորհուրդը, որով և սկսվում է հույսերով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու ժամանակաշրջանը:

Իսկապես գիտելիքն անգնահատելի արժեք և մեծ ուժ է թե՛ մեր երկրի հզորացման, թե՛ յուրաքանչյուրիս բարօրության համար։ Միշտ պետք է հիշեք. «Չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը, իսկ գիտելիքներով զինված մարդն անպարտելի է»: Ուստի, սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, օգտագործե'ք կրթվելու և գիտելիքներով հարստանալու ձեր բոլոր հնարավորությունները, լավ սովորե՛ք և վստահ եղե՛ք, որ բոլոր ժամանակների միակ կայուն և չարժեզրկվող հարստությունը դա եղել և մնում է գիտելիքը։ Թ՛ող ուսումնառության ողջ ընթացքը բոլորիդ համար լինի բացահայտումների, նոր ձեռքբերումների, աշխարհճանաչման ու լավագույն ինքնադրսևորման ժամանակաշրջան։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա առթիվ: Բոլոր աշակերտներին և ուսանողներին, ուսուցիչներին ու կրթական համակարգի բոլոր աշխատողներին մաղթում եմ երջանկություն և քաջառողջություն այս դժվարին ժամանակաշրջանում, ինչպես նաև համբերություն և լավատեսություն այս և մնացած բոլոր դժվարությունները հաղթահարելու համար։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12