ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՀԱՆՔԱԳՈՐԾԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

15.07.2022 15:05
1207

Հարգելի՛ հանքագործներ և մետալուրգներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և մեր տարածաշրջանում գործող հանքարդյունաբերական ընկերությունների բոլոր աշխատակիցներին և աշխատանքի վետերաններին մասնագիտական տոնի՝ Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ։

Այս առիթով պետք է փաստենք, որ հանքարդյունաբերությունը մեր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, հետևաբար տնտեսական զարգացման ուղին բռնած մեր երկրի համար մեծ նշանակություն ունի ոլորտի արդիականացումն ու շարունակական զարգացումը, նոր տեխնոլոգիաների ներդրումն ու ընդերքի արդյունավետ և ճիշտ կառավարումը:

Ձեր աշխատանքը պահանջում է բարձր վարպետություն, քաջություն և տոկունություն։ Վստահ եմ, որ ձեր պատասխանատվության, քրտնաջան աշխատանքի շնորհիվ կպահպանեք և կզարգացնեք համայնքի և՛ թե ընդհանրապես Հայաստանի կայուն զարգացման համար հիմք հանդիսացող հանքարդյունաբերության ոլորտը՝ կարևորելով բնապահպանական ռիսկերի նվազեցման անհրաժեշտությունը։

Կրկին շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ, ձեր ընտանիքներին մաղթում եմ ամենայն բարին, իսկ ձեզ` առողջություն, անվտանգ աշխատանք և արժանապատիվ կյանք։

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10