ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՇԻՆԱՐԱՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

09.08.2020 13:01
8637

Սիրելի՛ շինարարներ

Օգոստոս ամսվա երկրորդ կիրակի օրը նշվում է Շինարարի մասնագիտական օրը՝ ինչի կապակցությամբ ի սրտե շնորհավորում եմ Ձեզ։
Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ շինարարի մասնագիտությունն այն եզակիներից է, որը միշտ բարձր է գնահատվել և առանձնահատուկ հարգանք է վայելել ժողովրդի կողմից: Եվ դա պատահական չէ, քանի որ հայ շինարարներն իրենց ուրույն ոճով և ձեռագրով մշտապես առանձնացել են բոլոր ժամանակաշրջաններում և իրենց փորձն ու գիտելիքները սերնդեսերունդ փոխանցելով` ստեղծել են դարերի համար մնայուն արժեքներ։
Այս տոնը նաև մեզ լրացուցիչ առիթ է տալիս առանձնակի երախտագիտությամբ հիշելու շինարարների այն սերունդներին, ովքեր հիմքից են կառուցել մեր քաղաքը, շենացրել արդյունաբերական, մշակութային, ուսումնական, առողջապահական, կենցաղային նշանակության կառույցներով, կամուրջներով ու ճանապարհներով։
Համոզված եմ, որ այսօր էլ շինարարական աշխատանքները մեր քաղաքում գնալով ավելի ու ավելի լայն թափ կառնեն և շինարարության ծավալների աճի հետ մեկտեղ մեր քաղաքն ու գյուղական բնակավայրերը առավել ժամանակակից, բարեկարգ ու գրավիչ տեսք կստանան:
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլոր շինարարներին մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ստեղծագործական միտք, անխոնջ աշխատանք, անսահման ներշնչանք, շինարարության աճող ծավալներ և աշխույժ շինհրապարակներ։
Միասին կառուցե՛նք, նորոգե՛նք, շենացնե՛նք․․․

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40