ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

03.06.2022 10:11
2694

Սիրելի՛ շրջանավարտներ

Շնորհավորում եմ ձեզ կյանքի ամենահիշարժան իրադարձություններից մեկի՝ դպրոցական ուսումնական տարվա ավարտի և ձեր կենսագրության նոր ու կարևոր շրջափուլի մեկնարկի առթիվ:

Առջևում Ձեզ սպասում է աշխարհը նորովի ճանաչելու և այդ աշխարհում ձեր տեղը գտնելու հետաքրքիր ու պատասխանատու ճանապարհ: Դպրոցական տարիներն այն կարևոր տարիներն են եղել, որոնք ձեզ տվել են հիմնարար ու համակողմանի գիտելիքներ ողջ կյանքի համար, դաստիարակություն, գեղեցիկը, ճշմարիտն ու բարին ճանաչելու ու գնահատելու կարողություն: Վստահ եմ, որ կրթօջախում ստացած գիտելիքներն ու հմտությունները կօգնեն ձեզ՝ գտնելու ձեր ճիշտ ու հաստատուն տեղը կյանքում, լավ մասնագետ և հասարակությանը պիտանի մարդ դառնալու հարցում։

Այսօր որակյալ կրթություն ստանալու համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Օգտագործե՛ք ձեր կյանքի լավագույն տարիները՝ արդյունավետ կրթություն ստանալու, բարձրակարգ մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու համար: Կյանքի նոր փուլ մտե՛ք գլուխներդ բարձր, հպարտ ու հաստատակամ, կապանցուն վայել` բարձր պահելով մեր համայնքի պատիվը:

Բոլորիդ մաղթում եմ մասնագիտության ճիշտ ընտրություն, անկոտրում կամք, վստահություն սեփական անձի նկատմամբ, գիտելիքները հարստացնելու հետևողական ձգտում և, որ ամենակարևորն է՝ կայացում ձեռքբերած մասնագիտության մեջ:

Բարի երթ, սիրելի՛ շրջանավարտներ:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40