Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի մասին. ձայն բազմաց

05.09.2019 10:27
3231

Միանգամից ասեմ՝  իմ մեջ ինքնաբուխ է ծնվել գրելու ցանկությունը: Չգիտես ինչու, այս անգամ որոշեցի տպագիր խոսքով փոխանցել ասելիքս, քանի որ մեր քաղաքի փողոցներով քայլելիս չեմ կարող անտարբեր անցնել մշտապես իրականացվող բարեկարգման աշխատանքների կողքով: 

 Գեւորգ Փարսյանին անձամբ չեմ ճանաչում, գիտեի նրա տատին ու պապին:  Մեր քաղաքի առաջին լուսավորությունը (1970-ականներին) նրա պապ Գրիշա Փարսյանն է անցկացրել: Գործունյա մարդիկ էին, ինչպիսին  համայնքապետն է, բավականին մարդամոտ ու անմիջական: 

Հիշում եմ՝ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ մի քանի հոգի մոտեցան Գեւորգ Փարսյանին ու այդ իրադարձային պահին իրենց հուզող հարցերն ու խնդրանքները  ներկայացրին: Իսկ ես կողքից նայում էի ու մտածում. որքա՜ն համբերություն կա այս երիտասարդի մեջ, չէ՞ որ կարող էր եւ հետաձգել, զբաղվել հյուրերով, իշխանության ներկայացուցիչներով, բայց համբերատար բոլորի խոսքը լսում էր: 

Հատկանշական է, որ նա երբեք խոստումներ չի տալիս, որ հետո՝ չիրականանալու դեպքում, սուտ դուրս գա, այլ ասում է՝ կաշխատեմ ընդառաջել, իսկ նման կերպ վարվում են միայն հեռուն տեսնող մարդիկ, պետական մտածողություն ունեցող պաշտոնյաները: 

Քանի որ երկար տարիներ հասարակական հիմունքներով ղեկավարել եմ Կապանի կանանց խորհրդի նախագահի պաշտոնը, գիտեմ մարզկենտրոնի բնակչության մոտ 90 տոկոսին, նրանց տարբեր առիթներով հանդիպելիս եւ համայնքապետի մասին զրուցելիս մշտապես դրական կարծիք եմ լսում: Նկատել եմ, թե ինչպես նրա աշխատասենյակից քաղաքացիները դուրս են գալիս գոհ եւ, որ ամենակարեւորն է, ժպտալով, ինչը չափազանց հուսադրող է:

 Գեւորգ Փարսյանն իմ, ինչու չէ՝ Կապանի բնակչության մեծ մասի կարծիքով, իսկապես եկել է աշխատելու ու շենացնելու Կապանը: Ձեռնարկել է մի շարք ծրագրեր: Առաջնահերթը, իհարկե, հրատապ լուծում պահանջող խնդիրներն են: Օրինակ՝ անբարեկարգ ճանապարհները, խափանված վերելակները, մայթեզրերը, հեղեղատները, ջրագծերի եւ կամուրջների նորոգումը, աչք շոյող կանգառները, որոնք հատուկ երանգներ են հաղորդում քաղաքին:           

 Նա մեծ ուշադրություն է դարձնում նաեւ խոշորացված համայնքի բնակավայրերին: Մի շարք գյուղեր արդեն ունեն բարեկարգ ճանապարհներ: 

Գեւորգ Փարսյանը բավականին ակտիվ մասնակցում է Կապանի մշակութային կյանքին, ներկա է լինում տարատեսակ միջոցառումների:  

Հաճախ է շփվում երիտասարդների հետ, լսում, քննարկումներ իրականացնում՝ ռիթմի մեջ պահելով քաղաքը: 

Նման վերաբերմունքը մեծ ոգեւորություն է առաջացնում հատկապես երիտասարդների շրջանում:

Ինձ դուր է գալիս նրա պահվածքը, նաեւ հմուտ է գործընկերներ ունենալու հարցում: Համագործակցում է  տարածաշրջանի տնտեսվարող սուբյեկտների հետ,  իսկ դա միայն՝ հօգուտ մեր քաղաքի: 

Կարծում եմ՝  կապանցին մեկ տարի առաջ ճիշտ ընտրություն է կատարել՝  վստահության քվե տալով Գեւորգ Փարսյանին:   

Հուսանք, որ ամեն բան քաղաքում լավ է լինելու, իսկ պարոն Փարսյանին հորդորում եմ՝ տեմպերը չթուլացնել, Կապանը Ձեզ հետ է…

Սվետլանա  Գեւորգյան

Կենսաթոշակառու, Կապան քաղաքի պատվավոր քաղաքացի

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34