Կապանի կոմբինատի նոր սեփականատերն սկսել է աշխատանքը

20.02.2019 21:59
1277

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի նոր սեփականատեր «Չաարատ Գոլդ Հոլդինգս» ընկերությունն արդեն սկսել է գործունեությունը Կապանում: Ինչպես տեղեկանում են Լոնդոնի ֆոնդային բորսայի լրատվական ծառայությունից, հունվարի 30-ին ավարտին է հասցվել կոմբինատի ձեռքբերման գործընթացը: Ըստ այդմ՝ նոր սեփականատերն ընդունել է կոմբինատի 395.167.015 հատ բաժնետոմսերը, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 0,01 դոլար է, այսինքն՝ կոմբինատի կանոնադրական կապիտալը 3,9 մլն դոլար է:  

Հիշեցնենք, որ դրա նախկին սեփականատերը ռուսական «Պոլիմետալ Ինթերնեյշնլ» հանքարդյունաբերող ընկերությունն էր, որն անցյալ տարվա հոկտեմբերի 30-ին  համաձայնագիր էր կնքել Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված «Չաարատ Գոլդ Հոլդինգսի» հետ: Գործարքի գինը 55 միլիոն դոլար է:  

Ջերսի կղզում գրանցված ռուսական հանքարդյունաբերողն իր հերթին Կապանի կոմբինատը ձեռք էր բերել կանադական «Դանդի Փրիշս Մեթալս» ընկերությունից 2016-ին: Գործարքի պայմանագրի համաձայն՝ 10 մլն դոլարը կանադացիներին վճարվելու էր գումարով, իսկ 15 մլն-ին համարժեք էլ ռուսական ընկերությունից բաժնետոմս էր տրվելու «Դանդիին», դրան հավելած՝ Կապանի հանքավայրի շահագործումից ստացած 2 տոկոս ռոյալթին, որը չպետք է գերազանցեր 25 մլն դոլարը:

Փետրվարի 6-ին Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը հանդիպել է գրանցված «Չաարատ Գոլդ Հոլդինգսի» գլխավոր տնօրեն Արտյոմ Վոլինեցի և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Թադևոսյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք համայնքապետարանի կայքից:

«Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր՝ կարևորելով ձեռնարկության դերը համայնքի սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային կյանքի զարգացման գործում, ինչպես նաև կարևորեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա խորացմանն ու ամրապնդմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

hetq.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40