Կապանի կոմունալ ծառայությունը նոր ու մշտական հասցե ունի

08.12.2023 19:36
2329

Ավելի քան երեք տասնյակ տարի սպասումից հետո Կապան համայնքի կոմունալ ծառայության գրասենյակը գտավ իր մշտական հասցեն և այսօր պաշտոնապես իր դռները բացեց համայնքի բնակիչների առջև։ Շենքի բացումը խորհրդանշող կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Կապան համայնքի ղեկավարի օգնական Մհեր Ավետիսյանին և «Կապան համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ–ի տնօրեն Արտավազդ Կարապետյանին։ Արարողությանը ներկա են գտնվել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, համայնքապետարանի աշխատակիցները, ավագանու անդամները, կապալառու կազմակերպության ներկայացուցիչները և այլք։

Ողջույնի իր խոսքում համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը կարևոր և սպասված իրադարձություն է համարել գրասենյակի բացումը և շնորհավորել հատկապես կոմունալ ծառայության աշխատակիցներին՝ արդեն իսկ արժանավայել պայմաններում իրենց գործունեությունը շարունակելու կապակցությամբ։ Առիթը օգտագործելով՝ համայնքի ղեկավարը թվերի տեսքով ներկայացրել է նաև կոմունալ ծառայության վերջին 5 տարիների ձեռքբերումներն ու գրանցած հաջողությունները, որոնք, նրա համոզմամբ, հնարավոր են դարձել ծառայության աշխատակիցների նվիրվածության, բարձր պատասխանատվության և հետևողական աշխատանքի արդյունքում։

«Վստահ եմ, որ նույն ոգով և թիմային աշխատանքով շարունակելու եք ձեր առջև դրված խնդիրները պատվով ու հաջողությամբ իրագործել, ինչպես նաև աշխատանքի արդյունավետության որակական նոր մակարդակ ապահովել արդեն իսկ համարավետ պայմաններում:

Օրվա առթիվ ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել կառավարության համաֆինանսավորման համար, շինարարներին՝ հստակ սահմանված ժամկետներում աշխատանքը որակով կատարելու համար, նախագծողներին, տեխնիկական հսկողություն իրականացնողներին և բոլոր նրանց, ովքեր իրենց գործուն աջակցությունն են ունեցել համայնքի համար այս կարևոր ծրագիրը կյանքի կոչելու և աշխատակիցների, ինչու չէ նաև գրասենյակից օգտվող մեր բնակիչների համար առավել մաքուր և գեղեցիկ միջավայր ստեղծելու համար»,- իր խոսքում ասել է Գևորգ Փարսյանը:

Այնուհետև ներկաները շրջել են գրասենյակում, ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին։

«Կապան համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-կառուցումը իրականացվել է Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։

Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 61 750 164 ՀՀ դրամ

Կապան համայնքի ներդրումը՝ 24 700 065 ՀՀ դրամ

ՀՀ Կառավարության ներդրումը՝ 37 050 098 ՀՀ դրամ

Շինարարական կազմակերպությունը՝ «ՎԻԼԱՇԻՆ» ՍՊԸ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40