Կապանի մասնաճյուղը ճանապարհում է շրջանավարտներին

18.07.2024 15:31
1009

Այս ուստարում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղին հրաժեշտ  տվեց 76 շրջանավարտ՝ վեց մասնագիտությամբ․՝ 18-ը՝ առկա ուսուցման, 58-ը՝ հեռակա։

Հուլիսի 18-ին մասնաճյուղի դահլիճում տեղի ունեցավ նրանց դիպլոմների հանձնման արարողությունը։

Օրվա խորհրդին պատշաճող խոսքով միջոցառումը բացեց կրթօջախի կրթության կազմակերպման բաժնի պետ Նունե Իսակյանը։

Մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը, հանձնելով դիպլոմները, համոզմունք հայտնեց, որ մասնաճյուղում ստացած գիտելիքները շրջանավարտների համար ավելի նպաստավոր պայմաններ կստեղծեն աշխատանքային գործունեության մեջ։ Նաև հավելեց, որ մասնաճյուղը շրջանավարտների 27-րդ սերնդին են կյանքի ուղեգիր տալիս։ Ընդհանուր առմամբ՝ մասնաճյուղն ավարտել է 2100-ից ավելի ուսանող, որոնց մեծ մասը, բանախոսի հավաստմամբ, բախտ չի որոնել օտար ափերում, այլ կապվել է հայրենի հող ու ջրին։

Լեռնիկ Պետրոսյանը  շրջանավարտներին հաջողություններ մաղթեց՝ տեխնոլոգիաների արագ փոփոխվող, ընդհանրապես հարափոփող մեր ժամանակներում։

Հետբուհական գործունեության մեջ շրջանավարտներին հաջողություններ մաղթեցին և բարեմաղթանքի խոսքեր հղեցին «Ինժեներական տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տեխնիկական գիտությունների թեկնածու, ասիստենտ Լիլիթ Եղիազարյանը և մետալուրգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ասիստենտ Հասմիկ Ավագյանը։

Երախտագիտության խոսքով հանդես եկան շրջանավարտներ Նոնա Գրիգորյանը, Անի Անթառանյանը։

 

Վահրամ Օրբելյան

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև

26.10.2026 16:38

ԵՎՍ 17 ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ԵՎ 2 ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻ

26.10.2026 16:09

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի

26.10.2026 15:33

«Ինչո՞ւ է կենսաչափական նոր անձնագրի գինը սովորական անձնագրից մոտ 29 անգամ բարձր»․ հարց՝ Արփինե Սարգսյանին

26.10.2026 14:46

Սոցիալապես անապահով մարդը հազար դրամով հա՞ց գնի, թե՞ դեղ

26.10.2026 14:22

Կապանի ՏԻՄ ընտրություններում Գևորգ Փարսյանը կգլխավորի «Շանթ դաշինք» կուսակցության նախընտրական ցուցակը

26.10.2026 14:12

Վախճանվել է Սյունյաց աշխարհի ճանաչված զավակ, մեծահամբավ բժիշկ Սլավիկ Ամիրյանը

26.10.2026 14:08

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետական բյուջե են վճարել 1 տրլն 638 մլրդ դրամ

26.10.2026 12:45

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

26.10.2026 12:37

Արժանապատվության անհավասարություն․ ինչո՞ւ Meta-ն պետք է դադարեցնի պաշտպանել Հայոց ցեղասպանության ժխտումը

26.10.2026 12:22

Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը

26.10.2026 12:17

Այսօր կկայանա Հայ Առաքելական եկեղեցու «ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը․ ArmLur.am

26.10.2026 11:59