Կապանի միջազգային երաժշտական երրորդ փառատոն. օր երկրորդ

07.07.2025 11:12
587

Փառատոնի համերգային ծրագրի յուրաքանչյուր օրը խորագիր ունի։ Երկրորդ օրվա (հուլիսի 5) խորագիրն էր «Կլարայից՝ տանգո»։ Կլարան հանրաճանաչ գերմանացի կոմպոզիտոր Ռոբերտ Շումանի կինն է, ով ջութակի համար գրված երգերի, ռոմանսների, այլ ստեղծագործությունների հեղինակ է։ Առաջինը հնչեց Կլարա Շումանի «Դաշնամուրային տրիո սոլ մինոր, օպուս 17» ստեղծագործությունը (Արմեն Քարամյան՝ դաշնամուր, Կարեն Շահգալդյան՝ ջութակ, Ֆրանցիսկո  Վիլլա՝ թավջութակ)։

Հաջորդիվ կատարվեց 20-րդ դարի ամենվառ կոմպոզիտորներից Աստոր Պիացոլայի (1921-1992) թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործությունը (Ֆրանցիսկո Վիլլա՝ թավջութակ, Աննա Սարկիսովա՝ դաշնամուր)։

Փառատոնի համերգային ծրագրում ներառված էր նաև հայ կոմպոզիտորի ստեղծագործությունը․ Կարեն Շահգալդյանը (առաջին ջութակ), Հրաչյա Ավանեսյանը (երկրորդ ջութակ), Անդրեյ Գրիդչուկը (ալտ), Աստղիկ Սիանոսյանը (թավջութակ) հնչեցրին Էդուարդ Միրզոյանի «Թեմա և վարիացիաներ լարային քառյակի համար» ստեղծագործությունը։

Ընդմիջումից հետո հանդիսատեսին երաժշտական հրավառություն էր սպասվում։ Վիրտուոզ երաժիշտների քառյակը՝ Աննա Սարկիսովա (դաշնամուր), Կարեն Շահգալդյանը (ջութակ), Անդրեյ Գրիդչուկ (ալտ), Սևակ Ավանեսյան (թավջութակ), մեծ ներշնչանքով կատարեց 19-րդ դարի գերմանացի կոմպոզիտոր և դաշնակահար Յոհաննես Բրամսի «Դաշնամուրային կվարտետ  № 1, սոլ մինոր, օպուս 25» ստեղծագործությունը՝ հանդիսատեսին ստիպելով տևական ժամանակ ծափահարել։

Փառատոնը շարունակվում է՝ երևան հանելով նոր անուններ։

Վահրամ Օրբելյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12