Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը կանցկացվի երրորդ անգամ

17.06.2025 12:16
518

Կապանի միջազգային երաժշտական ​​ամենամյա փառատոնըհայտարարում է Կապան ֆեստ-2025-ի մեկնարկի մասին, որը տեղի կունենա հուլիսի 4-ից 15-ը Կապան քաղաքում: Փառատոնը երրորդ տարին անընդմեջ շարունակում է մշակութային վերածնունդը՝ միավորելով միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների և հայ հանդիսատեսին ներկայացնելով բազմազան երաժշտական ​​ժանրեր:

Այս տարվա փառատոնի կարևորագույն իրադարձությունը լեգենդար դաշնակահար, 2016 թվականի Քենեդիի կենտրոնի պատվավոր դափնեկիր Մարթա Արգերիխի հայաստանյան մեկնարկային կատարումն է: Նրան կմիանան համաշխարհային ճանաչում ունեցող արտիստներ, այդ թվում՝ Մարիան Պետրեսկուն, Արթուրո Սոլարը, Թեոդոսիա Նտոկուն, Ֆրանչեսկո Վիլան, Դոնգ-Հյեկ Լիմը, Լիդա Չեն Արգերիխը, Դամիեն Դարիոլին, Իդո Բար-Շայը, Ժան-Մարի Պարեյրը և ուրիշներ: Առաջին անգամ փառատոնում էլեկտրոնային երաժշտությունը կներկայացվի համաշխարհային ճանաչում ունեցող բազմագործիքավորող Ֆիլիպ Յոհան Թիմմի ելույթով։ Մեկ այլ բացառիկ առանձնահատկություն է 18-րդ դարի լարային գործիքների, այդ թվում՝ Ստրադիվարիուսի և Գվարների դել Ջեզուի ջութակների ցուցահանդեսը, որն արդեն երկրորդ անգամ Կապանում կներկայացնի հայտնի ջութակագործ Ֆլորիան Լեոնարդը Լոնդոնից։

Կապանի պետական արվեստի քոլեջի Երգեհոնի դահլիճում անցկացվող Կապան ֆեստի ծրագրում են ամենօրյա համերգներ և վարպետության դասեր՝ ավելի քան 50 երիտասարդ երաժիշտների համար, որոնք կժամանեն Հայաստանի տարբեր վայրերից, ինչպես նաև Դանիայից, Սլովակիայից, Պորտուգալիայից։ Վարպետության դասերին կմասնակցեն նաև Կապանում բնակվող ու երաժշտությամբ զբաղվող երիտասարդներ։

Փառատոնը շարունակում է սերտ համագործակցել առաջատար հայ և արտասահմանցի անվանի երաժիշտների հետ, որոնք իրենց մասնակցությամբ աջակցել են նախաձեռնությանը դրա ստեղծման օրվանից, այդ թվում՝ Հայկ Կազազյանը, Մարիաննա Շիրինյանը, Ժյուլիեն Լիբերը, Անդրեյ Գրիդչուկը, Աննա Սարկիսովան, Քրիստիան Էրբսլոհ Փափազյանը, Ուրսուլա ֆոն Լերբեր-Էրբսլոհը, Էլլի Սուն, Հրաչյա Ավանեսյանը, Արմեն Նազարյանը, Արմեն Քարամյանը, Նորայր Քարտաշյանը, Տիգրան Սուչյանը, Նարեկ Ավագյանը և այլոք։

Այս տարի Կապան ֆեստը կրկին կհյուրընկալի Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբին՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, և իր գեղարվեստական ​​ընտանիքում կընդունի հայտնի հայ արտիստներ Աստղիկ Սիրանոսյանին, Ռուզան Մանթաշյանին և Միքայել Ոսկանյանին։

Ըստ Կապան ֆեստի հիմնադիր, թավջութակահար Սևակ Ավանեսյանի՝

«Այն, ինչ սկսվել էր որպես խենթ երազանք և տեսլական՝ Հայաստան բերել երաժշտական ​​վերածնունդ, ընդամենը երեք տարվա ընթացքում դարձել է աշխարհում հայտնի ու առաջատար երաժշտական ​​փառատոներից մեկը։ Կապան ֆեստն ավելին է, քան պարզապես համերգաշար. այն մշակութային դիմադրողականության, գեղարվեստական ​​գերազանցության և համայնքային ոգու տոնակատարություն է»։

Կապան Ֆեստ 2025-ը ֆինանսավորվում է Կապանի համայնքապետարանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀԲԸՄ Ֆրանսիայի, Հայաստանում ԵՄ պատվիրակության, Հայաստանում Բելգիայի թագավորության, Շվեյցարիայի ու Արգենտինայի դեսպանատների, «Պիրաստրոյի», «Ամարասի արվեստի դաշինքի», Համազգայինի արևելյան շրջանի, Արսլանյան հիմնադրամի, Գյոթեի ինստիտուտի, MG Concerts-ի, Karas Wines-ի, Gurkha Cigar-ի, GG and Enterprise ընկերությունների, բարերարներ Թոմաս Վանգի և Ռեջինա Սըրի, ինչպես նաև փառատոնի բազմաթիվ այլ բարեկամների կողմից։

Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝

Հեռ․՝ +374 96 969690, +374 91 011360

Էլ. փոստ՝ [email protected]

Ֆեյսբուք՝ facebook.com/kapan.fest

Ինստագրամ՝ @kapan.fest

Կայք՝ www.kapanfest.com

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01