Կապանի փողերով Երեւանում թիմ է պահում. Կապանի մարզադաշտի տերը՝ Սյունիքի մարզպետի մասին

20.06.2017 10:44
3240

«Գանձասար մարզական կենտրոնի» խնդիրը չի լուծվում: Մարզադաշտում խաղեր չեն անցկացվում: Այն որակազրկված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, քանի որ ենթակառուցվածքները չեն համապատասխանում ՀՖՖ պահանջներին: «Գանձասար-Կապան» ակումբն էլ տնային հանդիպումներն անցկացնում է Երեւանում՝ «Հանրապետական» մարզադաշտում: Կապանի մարզադաշտի սեփականատեր Գագիկ Օհանջանյանը շարունակում է պնդել, որ ստեղծված իրավիճակի պատասխանատուն Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն է: Ավելի վաղ, Օհանջանյանը նշել էր, որ մարզպետը ցանկանում է ձեռք բերել մարզադաշտը եւ վաճառել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին»:

Հունիսի 15-ին, armtimes.com-ի հետ զրույցում Օհանջանյանը նշեց, որ կապանցի ֆուտբոլասերները չգիտեն՝ ում բողոքեն:

«Կապանի փողերով Երեւանում թիմ է պահում: Կապանում նման բան չի եղել: Ինչպե՞ս կարելի է ֆուտբոլը Կապանից տանել Երեւան: Արդեն մեռնում եմ այս ֆուտբոլասերների ձեռքը: Բոլորը մարզադաշտ էին գալիս, նա ոչ մեկին չի ընդունում, արհամարհում է բոլորին: Մարզպետը՝ նա է ակումբի նախագահը, դրա համար էլ այս խառը վիճակը ստեղծվել է: Կապանցիները չգիտեն՝ ուր գնան բողոքեն. մարզպետարանն իրենն է, Քաջարանի կոմբինատն իրենն է, ֆուտբոլն իրենն է: Մարդիկ ցանկանում էին ճանապարհ փակել, թույլ չտվեցի, ասացի՝ ինչ ուզում է, թող անի, սպասենք տեսնենք, կարող է՝ նրան փոխեն, խոսակցություններ են գնում», - ասաց նա:

Ինքը՝ Վահե Հակոբյանը, մոտ երեք ամիս առաջ armtimes.com-ի հետ զրույցում ասել էր, որ մարզադաշտը ձեռք բերելու մտադրություն չունի: Նա նաեւ նշել էր, որ պատրաստ է օգնել մարզադաշտը բարեկարգելու հարցում, եթե այն վերադարձվի համայնքին՝ քաղաքապետարանին: Գագիկ Օհանջանյանն ընդգծում է, որ ոչ մի դեպքում մարզադաշտը ոչ ոքի չի զիջի: Տարիներ առաջ նման իրավիճակի մեջ է եղել: Մոտ մեկ տարի տեւած դատական գործընթացի արդյունքում մեծ դժվարությամբ սեփականաշնորհել է մարզադաշտը: Այդ ընթացքում, իր խոսքով, նույնիսկ նյարդային լարվածության պատճառով հիվանդացել է:

«Իմ սեփական մարզադաշտն է, ո՞նց կարող եմ տալ քաղաքապետարանին: 1997 թվականից իմն է, միլիարդներ եմ ծախսել, կարո՞ղ եմ տալ քաղաքապետարանին, ուզում են, թող փողը տան, առնեն: 2004 թվականին էլի այսպիսի խառը իրավիճակ էր, դատական գործընթաց... տեւեց մեկ տարի, հազիվ վճռաբեկ դատարանով սեփականացրեցի մարզադաշտը, այդ ներվերից ես լեյկոզ հիվանդությունը ստացա, մի կերպ փրկվեցի, ինչքան փողեր ծախսեցին, որ ինձ փրկեն», - ասաց նա:

Թեեւ 2017 թվականից սկսած մարզադաշտում խաղեր չեն անցկացվում, Օհանջանյանը նշում է, որ շարունակում է զբաղվել դրա խնամքով: Ռուսաստանի իր ընկերների միջոցով գումար է հայթայթում եւ ամեն ինչ անում է, որ գոնե եղածը պահպանի:

ՔՐԻՍՏԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
armtimes.com
15.06.2017թ.

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12