Կապանի տարածաշրջանի գյուղերում եւս զինվորականների ազդեցությունը վճռորոշ էր

07.04.2017 11:43
2127

Եվ այդ ամենն այնքան տեսանելի ու չափելի է, որ աչքի է զարնվում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրություններին թեթեւակի ծանոթանալիս անգամ…

Բայց զինվորականների գործելակերպի հարցը, ինչպես ասել ենք, ավելի պատշաճ ժամանակի խոսակցության թեմա է:

Մնում է արձանագրել, որ Կապանի տարածաշրջանի գյուղերում քվեների ամենաբարձր նիշը նվաճեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը (3272 ձայն):

«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Մերուժան Սիմոնյանը տարածաշրջանի գյուղերում ստացավ 727 հոգու վստահությունը, որից 186-ը՝ Սյունիք գյուղում:

Այդ համայնքն առատաձեռն գտնվեց նաեւ ՀՅԴ թեկնածու Գագիկ Գեւորգյանի հանդեպ՝ 162 ձայն (վերջինս Կապանի գյուղերում ստացավ 436 ձայն):

Չորրորդ հորիզոնականը զբաղեցրեց պատգամավորի թեկնածու Մուրազ Գրիգորյանը՝ 344 ձայն: Իմիջիայլոց, Մուրազ Գրիգորյան թեկնածուի ֆենոմենը, ավելի ստույգ՝ նախընտրական քարոզի օրերի պահվածքը վերծանումի եւ ստուգաբանումի լուրջ կարիք ունի, քանզի անօրինակ ու աննախադեպ էր:

Համեմատած այլ տարածաշրջանների՝ ավելի դրական էր վերաբերմունքը «Ելք»-ի հանդեպ՝ 173 ձայն. այդ դաշինքը 600-ից ավելի քվե ստացել էր Կապան քաղաքում:

«Ելք»-ից մի քիչ ավելի ձայն էր ստացել «Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ 196 քվե: Վերջինիս դիրքերը համեմատաբար ամուր էին մարզկենտրոնում (846 ձայն), թեեւ հորիզոնում տեսանելի էր նրա դալկացած ուրվականի խամրումը:

Ընդհանրապես Կապան քաղաքում եւ մերձակա գյուղերում քաղաքական ուժերի կշռի փոփոխության նոր դրսեւորումների ականատես եղանք այս օրերին:

ՀՀԿ-ն մարզկենտրոնում ստացավ քվեարկության մասնակիցների 40.2 տոկոսը, որն ամենացածր նիշն է (այդ կուսակցության համար) 2002-ի ԱԺ ընտրություններից ի վեր: Նահանջի ընթացքը միգուցե եւ անցներ Ռուբիկոնի մյուս ափ, եթե Սերժ Սարգսյանը քարոզարշավի եզրափակիչ փուլում չայցելեր Կապան եւ մի ամբողջ օր չաշխատեր նախընտրական շտաբում:

ԲՀԿ-ն, որ հանդես եկավ «Ծառուկյան» դաշինքի կազմում, 2012թ. ԱԺ ընտրություններում (համամասնական ընտրակարգով) Կապան քաղաքում ստացել էր 6571 ձայն, իսկ ս.թ. ապրիլի 2-ին (ամբողջ դաշինքով)՝ 5667 ձայն:

ՀՅԴ-ն 2012-ի ԱԺ ընտրություններում (համամասնական ընտրակարգով) Կապան քաղաքում ստացել էր 1679, իսկ վերջին ընտրություններում՝ 1439 ձայն (այդ կուսակցությունը 2007-ի խորհրդարանական ընտրություններում մարզկենտրոնում ստացել էր 3670 ձայն):

«Օրինաց երկիր» կուսակցությունը 2012-ի նշված ընտրության ժամանակ Կապանում ստացել էր 1284 ձայն, իսկ նրա իրավահաջորդ «Հայկական վերածնունդ»-ն ապրիլի 2-ին ստացավ 846 ձայն:
Մի քանի կուսակցություն էլ ընդհանրապես մերժվեցին կապանյան մարաթոնում:

Այո, Կապանում նույնպես, ինչպես ամենուր, ցայտուն կերպով գործում է դիալեկտիկայի (գիտություն բնության, հասարակության եւ մտածողության զարգացման առավել ընդհանուր օրենքների մասին) տրամաբանությունը: Եվ դա, անկախ մեր ցանկությունից, նժարի մի կողմում դնում է հանրային պահանջը, մյուս կողմում՝ ամեն մի կուսակցության, յուրաքանչյուր քաղաքական գործչի վարքը, խոսքն ու գործը:

Ապրիլի 2-ի ընտրությունն այդ ամենը նժարելու, չափելու եղանակներից մեկն էր միայն…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

04.08.2026 12:34