Կապանի ու Քաջարանի ոստիկանները Սյունիքի մարզի քննիչների հետ տաք հետքերով հայտնաբերեցին 44–ամյա հավաքարարի բնակարանը թալանողին ու գողացված 3 մլն 750 հազար դրամը

17.03.2019 15:46
1749

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Նարեկ Աբգարյանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ բնակության վայրից չբացակայելը Քաջարան քաղաքի բնակիչ, 34-ամյա Արթուր Հովսեփյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ն. Աբգարյանի որոշմամբ փետրվարի 28-ին ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով Ա. Հովսեփյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

Այդ օրը ոստիկանության Կապանի բաժին է դիմել Քաջարան քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկի բնակիչ, 44-ամյա Նարինե Բարսեղյանը և հայտնել որ նախորդ օրը ժամը 19:30-ից մինչև փետրվարի 28-ի ժամը 00:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր բնակարանի մուտքի դռան փականը բացելու միջոցով ներս են մտել բնակարան և ննջասենյակի զգեստապահարանից հափշտակել 3 մլն 750 հազար դրամ գումար:

Նույն օրը հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու նպատակով ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արշավիր Գևորգյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատութւան գնդապետ Դաղունցի որոշմամբ ստեղծվել են օպերատիվ-հետախուզական քննչական խմբեր ոստիանության Կապանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հակոբ Աբրահամյանի և ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մխիթար Մանուչարյանի գլխավորությամբ:

Մինչ տուժածի հարևանները, ինչպես ժողովուրդն է ասում, զրուցարանում (բիսեդկա) պատի տակ իրար «գլուխ էին արդուկում», թե հանցագործությունը չի բացահայտվի, Կապանի, Քաջարանի ոստիկանները և Սյունիքի մարզի քննիչները ապացուցեցին , որ չբացահայտված հանցագործություններ չկան ու կատարողին էլ ապացուցեցին ժողովրդական հայտնի խոսքը, որ գողի և ում օրն է 40 օր:

Տաք հետքերով նշված գողությունը կատարելու կասկածանքով Կապանի ոստիկանություն են բերման ենթարկել Ա. Հովսեփյանին: Վերջինը փորձում էր ոստիկանների ու քննիչների ականջներին «լապշա կախել», թե ինքը անմեղ է, կապ չունի կատարված գողության հետ, սակայն փաստերի ճնշման տակ Ա. Հովսեփյանը ոչ միայն խոստովանել է կատարվածը այլ նաև ոստիկաններին ու քննիչներին մատնացույց է արել այն վայրը, որտեղ թաքցրել է հափշտակված խոշոր չափի գումարը և այն ներկայացրել իրավապահներին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ն. Բարսեղյանը աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատում՝ որպես հավաքարար, իսկ Ա. Հովսեփյանը նույն կոմբինատում՝ փոխարկիչի մեքենավար:

Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22