ԿԱՊԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ 30 ՏԱՐԵԿԱՆ Է ԱՅԺՄ ԿԱՊԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ ՀՈԱԿ. ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ

12.05.2020 11:27
2373

1990 թվականին մայիսի 10 -ին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ՝արվեստաբան Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ , գեղանկարիչ՝թանգարանի համահիմնադիր,պատասխանատու Բորիս Մինասյանի օժանդակությամբ,անմիջական կազմակերպամբ և տեղական իշխանությունների աջակցությամբ,Կապանում բացվեց ժամանակակից արվեստի թանգարանը:Թանգարանում ցուցադրվում են գեղանկարիչների, քանդակագործների, գրաֆիկների և դեկորատիվ կիրառական արվեստի վարպետների աշխատանքները։
Բացի կապանցիներից թանգարան են այցելել պատվավոր հյուրեր գրեթե բոլոր երկրներից։ Եղել են պատվիրակություններ Գերմանիայից, Բելոռուսիայից, Ռուսաստանից, Գլենդելից։Բացի մշտական ցուցադրությունից, թանգարանում կազմակերպվում են Կապանի նկարիչների անհատական և խմբակային ցուցահանդեսներ: 2012թ.կազմակերպվել է կապանի նկարիչների խմբակային ցուցահանդես տպագրվել է գիրք: «Վորլդ Վիժն Հայաստանի»-ի աջակցությամբ տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում կազմակերպվել են մանկական ցուցահանդեսներ և գեղանկարիչ Ռ. Կամոյանի անհատական ցուցահանդեսը։2013 թվականին կազմակերպվել է Կապանի նկարիչների խմբակային ցուցահանդես «Աշուն-2013» խորագրով և տպագրվել է գիրք։ Կապան քաղաքի տոնի առթիվ կազմակերպվել է գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես։ 2014 թվականին կազմակերպվել է Կապանի նկարիչների խմբակային ցուցահանդես, հեղինակներ՝ Բորիկ Մինասյան, Լ. Առաքելյան, Ա. Աբրահամյան, Նարեկ Մինասյան։ 2015 թվականի ապրիլի 9-ին բացվել է ցուցահանդես «Հիշում եմ և պահանջում» խորագրով՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին։ Ապրիլի 16-ին թանգարանային գիշեր միջոցառում, ապրիլի 18-ին՝ թանգարանային միջազգային օրվա առթիվ մշտական ցուցադրություն և դասախոսություն Բ. Մինասյանի կողմից «Հայ նկարիչների անդրադարձը մեծ Եղեռնին»
Թանգարանում իրենց պրակտիկան են անցկացնում արվեստի պետական քոլեջի ուսանողները, արվեստի և գեղարվեստի դպրոցների սաները։2015թ.բացվել է գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես,2016թ.սեպտեմբերի 21-ին բացվեց գեղանկարիչ՝ՀՀ նկարիչների միության անդամ Նարեկ Մինասյանի անհատական ցուցահանդեսը:.Կայացավ միջազգային առաջին տրիենալեի շրջանակներում ,Արվեստ Հայաստան Հիմնադրամի շնորհառու՝
Արման Գրիգորյանի <<Միջոցներ եւ նպատակներ>>անհատական ցուցահանդեսը: 2017թ. թանգարանում տեղի ունեցավ..Անհնարին ընտրության հնարավորությունը..խորագրով ցուցահանդեսի բացումը :Արտլաբերևան» ստեղծագործական խումբը Կապանի Ժամանակակից Արվեստի Թանգարանում «Անհնարին ընտրության հնարավորությունը» նախագծի շրջանակներում:
Համադրող՝ Արման Գրիգորյան
Մասնակցությամբ՝ Կապանի Ժամանակակից Արվեստի Թանգարան, Կապանի Արվեստի Քոլեջ, «Ծիածան» Առաջնորդների Կրթական Կենտրոն», Կապանի Կանանց Ռեսուրս Կենտրոն, Կապանի Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն, Դավիթ Կամոյան, Տիգրան Մանգասարյան։:2018թ մայիսին կազմակերպվել է գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես ցուցադրվել է ֆիլմ:Բացվեց մեծանուն նկարիչ Սարգիս Մանգասարյանի 100 հոբելյանական գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:2018 թ բացվեց Ռուսաստանաբնակ Կապանցի գեղանկարիչ`Արմեն Գասպարյանի ..Դանթեի աստվածային կատակերգություն..խորագրով գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդեսը:Բացվեց Ջերմուկցի Գեղանկարիչ`Վարդան Ավետյանի գեղանկարչական աշխատանիների անհատական ցուցահանդեսը:2018 թ.նոյեմբերի 23-ին բացվեց գեղանկարիչ`ՀՀ նկարիչների միության անդամ ՝Նարեկ Մինասյանի անհատական հոբելյանական ցուցահանդեսը:2019թ տեղի ունեցավ դասախոսություն Ֆրանսիացի մեծանուն գեղանկարիչ Մանեի Կյանքի և գործունեության մասին զեկուցող ՝ Մանե Եփրեմյան:2019թ կազմակերպվեց ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի լուսանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը:2019թ կազմակերպվեց ՀՀ նկարիչների միության անդամ Բորիկ Մինասյանի /Բորիս/գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը:2019թ.թանգարանում տԵղի ունեցավ Ռուբեն Մանգասարյանի սաների կողվից ֆոտոարվեստի գաղտնիքների մասին մաստեր կլաս;2019 թ տեղի ունեցավ կապանցի գեղանկարիչ՝Բաբկեն Գևորգյանի անհատական ցուցահանդեսը:2019թ- ի վերջերին Ժամանակակից արվեստի թանգարնը վերանվանվեց Կապանի արվեստի թանգարան ՀՈԱԿ-ի:

 
На изображении может находиться: 2 человека, в том числе Борис Минасян На изображении может находиться: 4 человека, ночь
На изображении может находиться: 5 человек, в том числе Борис Минасян, люди стоят, костюм и в помещении
На изображении может находиться: 5 человек, люди стоят и в помещении
На изображении может находиться: в помещении

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38