ԿԱՊԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ

17.04.2022 17:06
1422

Հայ առաքելական եկեղեցու ամենասիրված ու մեծ ժողովրդականություն վայելող տոներից մեկը` Սբ. Զատիկը կամ Քրիստոսի հրաշափառ Հայտնության տոնը այս տարի նշվեց ապրիլի 17-ին: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված։ Այս օրն է, որ մարդիկ բարևի փոխարեն միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց». «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի». «Մեզ և ձեզ մեծ ավետիս»,-խոսքերով։ Զատիկը նաև ուրախության ու հաղթանակի տոն է, որովհետև այդ օրը Քրիստոսը հաղթեց մարդկությանը անհաղթահարելի թվացող ամենամեծ իրողությանը` մահին, նույնը խոստանալով նաև մեզ:

Ապրիլի 17-ի վաղ առավոտից արդեն հավատավոր ժողովուրդը սիրով շտապում էր եկեղեցի: Սուրբ Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցում մատուցվել էր Ճրագալույցի Սբ. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Կապանի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Սուրբ Զատիկի օրը սկսվեց Ժամերգությամբ, այնուհետև կատարվեց Անդաստանի արարողություն և մատուցվեց Սուրբ Պատարագ, որին ներկա էր նաև եկեղեցու խաչքավոր, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը:

Տոնական սուրբ պատարագից հետո կազմակերպվեց գեղեցիկ համերգային ծրագիր մշակույթի կենտրոնի ստեղծագործական կազմի մասնակցությամբ։ Այնուհետև մատուցվեց օրվա խորհրդին համահունչ հայկական ուտեստներ՝ լավաշ, ձուկ, կանաչի, ձու, ժենգյալով հաց, չրով և չամիչով փլավ:

Կապանի համայնքապետարանը իր շնորհակալություն է հայտնում համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդին, «Արարատ» ռեստորանային համալիրին և Արմինե Ավետյան դիզայն ստուդիային՝ ամեն տարի Զատկի տոնին նվիրված կազմակերպչական բոլոր աշխատանքներին աջակցելու պատրաստակամության համար։

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38