Կապանցի մարզիկներ, ովքեր հանդես են եկել արտասահմանում

14.06.2024 16:06
1483

Կապանցի Վարդան Ղազարյանը մարզիկի, ֆուտբոլիստի հետաքրքրական ուղի է անցել: Կապանյան ֆուտբոլի պատմության մեջ առաջինը հանդես եկավ արտասահմանում (1992 թվականից՝ Լիբանան), իսկ 1995 թվականից հագել է Լիբանանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզազգեստը՝ խաղալով մինչև 2001 թվականը, անցկացնելով 66 հանդիպում և դառնալով 21 գոլի հեղինակ:

Կապանցի ֆուտբոլասերի հիշողության մեջ տակավին թարմ են Վարդանի արագաշարժությունը և կարգապահությունը դաշտում, գեղեցիկ խաբքերը, հեռահար հարվածները, որոնք մեկ անգամ չէ, որ ավարտվել են դարպասի գրավումով: 1991-ին Վարդանը Կապանի «Սյունիքի» կազմում դարձավ Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն: Այն ժամանակ թիմի դարպասը պաշտպանում էր Ռոման Բերեզովսկին, ով հետագայում դարձավ նախկին Խորհրդային Միությունում և աշխարհում ճանաչված դարպասապահ՝ ընդսմին կրելով Հայաստանի հավաքականի դարպասապահի համազգեստը:

Այլ կերպ դասավորվեց Վարդանի մարզական ճակատագիրը. ընդունելով Լիբանանի քաղաքացիություն և հանդես գալով այդ երկրի հավաքականում՝ ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն նա այլևս չի կարող հանդես գալ Հայաստանի հավաքականում:

Երբ հայկական ֆուտբոլի առաջատար խաղացող Հովհաննես Զանազանյանին 1996 թվականին հարցրել են, թե Լիբանանում հանդես եկող հայաստանցի ֆուտբոլիստներից ո՞վ է իրականում արժանի խաղալու Հայաստանի հավաքականում, առանց վարանելու պատասխանել է՝ իհարկե, Վարդան Ղազարյանը:

Վարդանը մարզական մկրտությունը ստացել է Կապանի մանկապատանեկան մարզադպրոցում (մարզիչներ՝ Վլադիմիր Պետրոսյան, Միշա Մանուչարյան): «Սյունիքի» չեմպիոնական տարում թիմի մարզիչը Ֆելիքս Վերանյանն էր, ում շնորհալի ֆուտբոլիստը, իր խոսքերով, շատ է պարտական: Լիբանան տեղափոխվելով՝ հանդես եկավ Բեյրութի ՀՄԸՄ-ի թիմում, որից հետո պայմանագրով խաղում էր «Սաժես» ակումբում: 1996 թ. հունվարին լավագույնն է ճանաչվել Ասիայում: 1996-97 թթ., 1997-98 թթ. մրցաշրջանում ճանաչվել է Լիբանանի ֆուտբոլի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Լիբանանի առաջնությունում դարձել է 131 գոլի հեղինակ: Անգերազանցելի արդյունք: Գործնական ֆուտբոլին հրաժեշտ է տվել 2009 թվականին՝ 39 տարեկանում:

Վերադարձել է Հայաստան, մեկ տարի հետո կրկին տեղափոխվել Բեյրութ՝ այս անգամ մարզչական աշխատանքի «Սաժես» ֆուտբոլային ակումբում՝ մարզչի օգնական, այնուհետև Լիբանանի մեծությամբ երկրորդ քաղաք Տրիպոլիի թիմի գլխավոր մարզիչ: Ի դեպ, այդ մրցաշրջանում թիմը դարձավ Լիբանանի գավաթակիր, այնուհետև իր հարազատ «Սաժես» թիմում էր որպես գլխավոր մարզիչ:

2023 թ. հուլիսից Վարդան Ղազարյանը միացել է Կապանի «Գանձասարի» մարզչական շտաբին: «Նա մարզչական մեծ ապագա ունի»,– այդ կարծիքին են ակումբում:

Իսկ «Գանձասարը» շարունակում է իր հաղթական ելույթը Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում: Առաջնությունը վերջանալուց երկու տուր առաջ նվաճեց բարձրագույն խմբի ուղեգիր, ինչի մեջ համեստ ավանդ ունի թիմի մարզչական շտաբի անդամ Վարդան Ղազարյանը: Ըստ ամենայնի վերականգնվում են կապանյան ֆուտբոլի լավագույն ավանդույթները, և դրանում, անշուշտ, դերակատարություն կունենա ֆուտբոլային աշխարհում ու խաղադաշտում մեծ փորձ կուտակած կապանյան ֆուտբոլի երևելի ներկայացուցիչը:

Վահրամ Օրբելյան

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34