Կապանցի թավջութակահարի սպեղանին՝ Շուշիի սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերքին

14.10.2020 12:30
16109

Շուշիի Ղազանչեցոց սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Կոմիտասի «Կռունկը» հնչեցրած երիտասարդն արմատներով կապանցի է:

Մինչ մեր նյարդերը ռազմաճակատից ստացվող լուրերից պրկված են թավջութակի լարերի պես, իմ մանկական ընկեր Սամվել Ավանեսյանի որդին՝ Սեւակ Ավանեսյանը, Շուշիի Ղազանչեցոց սուրբ Ամենափրկիչ եկեղեցում թավջութակով հնչեցրեց Կոմիտասի «Կռունկը»: Սա կարելի է համարել սպեղանի վիրավոր մայր տաճարի վերքերին: Իրողությունն այնքանով է ուշագրավ նաեւ, որ կատարումը լայն արձագանք գտավ զանգվածային լրատվամիջոցներում եւ համացանցում:

Սեւակն արմատներով կապանցի է, հայրը՝  երաժիշտ Սամվել Ավանեսյանը, ծնվել է Կապանում (1956թ.). ավարտել է Կապանի երաժշտական ուսումնարանը, այնուհետեւ՝ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան, մասնագիտությամբ՝ ֆլեյտահար: Բուհն ավարտելուց հետո Սամվելը երաժշտաուսումնական գործունեությունը սկսեց Գյումրի-Լենինականում, բայց 1988 թ. երկրաշարժից հետո ընտանիքով տեղափոխվեց Երեւան, որտեղ որդիները՝ Հրաչյան ու Սեւակը երաժշտական առաջին քայլերը սկսեցին անել: Երկու տասնամյակ է, ինչ հանգամանքների բերումով բնակվում են Բելգիայում , նաեւ որդիների կատարողական արվեստը կատարելագործելու նպատակով: Տղաները հայտնի երաժիշտներ են (եւ ոչ միայն Բելգիայում), Հրաչյան՝ ջութակահար, Սեւակը՝ թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիրներ:

Մի ուշագրավ փաստ եւս. Սեւակի մենահամերգներից մեկին ներկա է եղել աշխարհահռչակ թավջութակահար Միշա Մայսկին, ով այնքան է տպավորվել նրա կատարմամբ, որ հաջորդ օրն անվարձահատույց եւ անժամկետ Սեւակին է տրամադրել Կրեմոնայի ամենանշանավոր թավջութակի վարպետ Գոֆելերի պատրաստած մի հրաշալի գործիք՝ նշելով, որ տաղանդավոր թավջութակահարն  արժանի է միայն այդ կարգի գործիքի:

Հետաքրքիր է , որ Սեւակը լրջորեն զբաղվում է նաեւ սպորտով, հաջողություններ ունի «Մարտեր առանց կանոնների» մարզաձեւում:

 Ապրե՛ս Սեւակ, քո քայլն արժանի է ամենայն դրվատանքի...

 

 

Վահրամ Օրբելյան

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21