Կապանում նշվեց Ա. Գրիբոյեդովի անվան գրական ակումբի առաջին տարին

23.03.2026 14:49
460

Մեկ տարվա ընթացքում ավելի քան 50 միջոցառում,  քննարկումներ, ընթերցումներ և թարգմանություններ․ Կապանում գործող Ա. Գրիբոյեդովի անվան գրական ակումբը փորձում է ձևավորել ակտիվ գրական միջավայր։

Պոեզիայի համաշխարհային օրվան ընդառաջ՝ «Ծիածան» ՀԿ առաջնորդների կրթական կենտրոնում, ամփոփվեց ակումբի առաջին տարվա գործունեությունը։

Հանդիպման կազմակերպիչ Լյուդմիլա Աղախանյանը նշում է. «Մենք ոչ միայն միջոցառումներ ենք անցկացրել, այլև փորձել ենք ստեղծել քննարկման մշակույթ, որտեղ մարդիկ նոր իմաստներ են բացահայտում»։

Լ. Աղախանյանը կարևորում է նաև ակումբի անվան ընտրությունը՝ նշելով, որ Ա. Գրիբոյեդովը միավորում էր գրականությունն ու դիվանագիտությունը։

Միջոցառմանը ներկա էին ավելի քան 40 հյուր, այդ թվում՝ Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման հարցերով առաջատար խմբի ղեկավար Վլադիմիր Չերտկովը և «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը, ովքեր իրենց ելույթներում շեշտեցին նման նախաձեռնությունների կարևորությունը մարզային մշակութային կյանքի ակտիվացման գործում։

Լ. Աղախանյանի խոսքով՝ ակումբի գործունեությունը չի սահմանափակվել միայն հանդիպումներով։ Կազմակերպվել են նաև շրջագայություններ, անգամ Մեղրու սահմանապահ զորամաս են այցելել, ակտիվ մասնակցություն ունեցել տարբեր մշակութային նախաձեռնությունների և համատեղ նշել ավանդական տոները:

Միջոցառման ավարտին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված մրցույթի մասնակիցները պարգևատրվեցին «Ռոսիա» և «Ռոսիանե» ՀԿ-ների շնորհակալագրերով։

Նման նախաձեռնությունները, մասնակիցների համոզմամբ, կարևոր դեր ունեն հատկապես մարզերում գրական և մշակութային կյանքի ակտիվացման գործում։

 

Իզա Ասծատրյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40