Կառավարության սյունիքյան քաղաքականությունը թափանցիկության կարիք ունի

22.02.2023 15:52
2204

Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանի հետ մեր երրորդ և վերջին զրույցի թեման ՀՀ կառավարության՝ Սյունիքում իրականացվող տարածքային քաղաքականության որոշ հարցերի է առնչվում, մասնավորապես՝ թափանցիկությանը:

- Պարոն Թորոսյան, Կառավարության սյունիքյան քաղաքականությունը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Եվ, ցավոք, հաճախ մարդիկ չեն կարողանում ստանալ մտահոգող հարցերի պատասխանը:

Դրանցից մեկն առնչվում է 2021-ին ՀՀ կառավարության կողմից Սյունիքին հատկացված 1,2 կամ 1,5 մլրդ դրամին, որը տնօրինվել է Սյունիքի հարցերով աշխատանքային խմբի կողմից:

Ասում են՝ նման հատկացումներ կատարվել են նաև 2022-ին:

Գոնե ուշացումով կարո՞ղ ենք իմանալ՝ 2021-ին հատկացված գումարը կոնկրետ ի՞նչ նպատակով և ո՞ր համայնքներում է ծախսվել:

- Սկսեմ հարցի վերջից։ Երբ կառավարությունը սոցիալապես խոցելի մի խմբի համար ծրագիր է իրականացնում, ապա մեկ ուրիշ խումբ հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ նրանց համար և ոչ թե մեր խմբի համար:

Այսօր նման հարցերի առնչվեցինք նաև Խնածախ գյուղում՝ բնակիչների հետ հանդիպման ընթացքում:

Այդ կապակցությամբ հետևյալը պիտի ասեմ՝ եթե կառավարությունն ինչ-որ բան անում է, դա չի նշանակում, որ մյուս խնդիրները չի ուզում լուծել։ Պարզապես կա առաջնահերթությունների հարց… Կառավարությունն էլ անսխալական չէ, կարող է և առաջնահերթությունների ճշգրտման կարիք էլ լինի…

Հիմա՝ բուն հարցի մասին։

Այդ ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավարն էի, երբ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը գործուղված էր Սյունիքի մարզ ու ղեկավարում էր աշխատանքային տվյալ խմբի գործունեությունը։ Եվ նրան տրվել էր լիազորություն՝ կառավարության կողմից   հատկացված գումարները տնօրինելու, որոշ օպերատիվ հարցեր լուծելու համար:

Ինչո՞ւ է դա արվել:

Երբ (դժբախտաբար) 44-օրյա պատերազմում պարտվեցինք, մենք հասկացանք, որ ստեղծված իրավիճակում ամենախոցելի տարածքը Սյունիքի մարզն է: Եվ անհրաժեշտություն առաջացավ՝ օպերատիվ կարգով որոշ հարցեր լուծել, իսկ պետական բյուջեն նման «գործիքներ» չունի, որ կարողանանք գումարն ինչ-որ մեկին տանք՝ ասելով՝ գնա և ինչ ուզում ես արա, միայն հարցը լուծիր: Դրա համար նման մեխանիզմ ստեղծվեց, որը, կարծում եմ, բավական էֆեկտիվ աշխատեց: Ինքս մի քանի դեպք գիտեմ, թե ինչի վրա է ծախսվել հատկացված գումարը: Օրինակ, ծախսվել է Սիսիանի բժշկական կենտրոնի վրա, տարբեր ծառայությունների համար տրանսպորտային միջոցներ են ձեռք բերվել՝ ԱԻՆ, ոստիկանություն, գյուղացիական տնտեսությունների համար թեթև գյուղտեխնիկա…

- Շատ լավ, այդ դեպքում ինչո՞ւ կատարվածը՝ հասցեական և մանրամասն չներկայացնել հանրությանը:

- Իհարկե, պետք է ներկայացնել, միանշանակ պետք է ներկայացնել: Շատ բաներ են արվել, թեև ինքս վստահ չեմ, որ ամեն ինչ գիտեմ, ասում եմ այն, ինչի հետ առնչվել եմ ու նաև ինչ-որ գիտեմ մամուլից: Բայց գործող մարզպետը, կարծում եմ, ավելի լավ գիտի՝ ինչ է արվել: Եվ, օրինակ, եթե ես նրա փոխարեն լինեի՝ մի հաշվետվություն կհրապարակեի՝ տող առ տող ներկայացնելով ծախսերը: Եվ առիթն օգտագործելով՝ կոչ եմ անում, որ նա դա անի: Նաև Ձեզ եմ խնդրում, որ այդ հարցով իրեն դիմեք…

Եկավ մի պահ, որ կառավարությունը հասկացավ՝ այդ մեխանիզմով աշխատելը, կարծես, այլևս շարունակելու իմաստ չունի: Ստացվում էր այնպես, որ առավելություն է տրվում մի մարզի, իսկ մյուս խոցելի մարզերին՝ ոչ. Գեղարքունիք, Վայոց ձոր, Տավուշ: Ու որոշվեց՝ այդ գումարները, որոնք բյուջեում կլինեն, ուղղել ըստ գերատեսչությունների:

- Ի՞նչ սկզբունքով և ովքե՞ր են Սյունիքին հատկացվող նմանատիպ պետական միջոցները տնօրինում: Արդյո՞ք այդ միջոցները տնօրինողները չպետք է տիրապետեն մարզի հիմնախնդիրներին:

- Դուք տեսնում եք, որ պետական բյուջեի աճ է տեղի ունենում ամեն տարի և բոլոր ոլորտային ծրագրերով նույնպես աճ է գրանցվում: Դա վերաբերում է բոլոր մարզերին և մեր կյանքի ամենատարբեր ոլորտներին՝ կապիտալ շինարարություն, ճանապարհաշինություն, դպրոցաշինություն, մանկապարտեզաշինություն, հիվանդանոցներ, բուժկետեր…

Նաև վստահ եմ, որ գիտեք՝ Հյուսիս-հարավի հատվածներից հիմա ամենաառաջնայինը Սյունիքի հատվածն է, որտեղ լինելու են թունելներ, կամուրջներ, և կառավարությունը հետևողականորեն դրանով զբաղվում է:

Նման ծրագրեր իրականացնելիս կամ միջոցներ հատկացնելիս համապատասխան պետական կառույցները, նաև տարածքային ու համայնքային իշխանություններն անհրաժեշտ հիմնավորումներ են ունենում:

- Եվրոպական Միությանն անդամակցող մի խումբ երկրներ հունվարի 18-ին հայտարարեցին Սյունիքին աջակցող իրենց նախաձեռնության մասին: Նախաձեռնության հինգ տարվա բյուջեն շուրջ 51 մլն եվրո է: Ի՞նչ սկզբունքով են բաշխվելու այդ միջոցները կամ որոշվելու ծախսերի ուղղությունը:

- Եվրոպական Միության մի շարք երկրներ, նաև Շվեյցարիան, որ Եվրոպական Միության անդամ չէ, հաշվի առնելով, որ Սյունիքը շատ կարևոր տարածք է ու ոչ միայն Հայաստանի, այլև Եվրոպայի համար, որոշել են ներդրումներ անել, որպեսզի Սյունիքը լինի ավելի պաշտպանված ու բարեկեցիկ, որպեսզի մարդիկ չուզենան հեռանալ Սյունիքից:

Ես մեկ ծրագիր գիտեմ՝ 20 մլն եվրո արժողությամբ. դա «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնների կառուցումն է Գորիսում և Կապանում, որի օրինակն ունենք Լոռու մարզի Դեբեդ գյուղում:

Եթե առիթ ունենաք և այցելեք այնտեղ, ապա կտեսնեք, թե ինչպիսի քաղաքակրթական միջավայր է ստեղծվել կենտրոնի շնորհիվ: Երեխաներն այցելում են այնտեղ, իրականացվում են գյուղատնտեսական ծրագրեր՝ անասնապահություն, պանրագործություն, հողագործություն, երեխաների համար ակադեմիական կրթության դասընթացներ, որպեսզի կարողանան հետո բուհեր ընդունվել, նաև բուհերի ուսանողների կրթաթոշակային ծրագիր… Այսինքն՝ կենտրոնի շուրջ և կենտրոնի շնորհիվ ստեղծվել է հաճելի աուրա:

Այդպիսի կենտրոններ ենք ունենալու նաև Գորիսում ու Կապանում: Դրանք մնայուն բաներ են, կայուն, տասնամյակներով աշխատող կառույցներ:

Այլ ծրագրեր նույնպես կան Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող՝ նշված բյուջեի շրջանակում:

Կարծում եմ՝ հատկապես տեղական ու տարածքային իշխանությունները պետք է հավելյալ ջանքեր գործադրեն, որպեսզի մարդկանց մատչելի բացատրեն, թե ինչ է կառավարությունն անում իրենց համար և ինչպիսի միջոցներով՝ կլինեն Եվրոպական Միության միջոցներ, կլինեն պետական բյուջեի կամ համայնքային բյուջեի միջոցներ, մարդիկ պետք է իմանան՝ գումարները որտեղից են հատկացվում և ինչ նպատակով ու ոնց են ծախսվում…

- Պարոն Թորոսյան, մեր զրույցը՝ երեք մասից բաղկացած, ավարտեցինք, շնորհակալություն հետաքրքրող հարցերին պատասխանելու համար:  Ձեզ՝ հաջողություն:

Հարցազրույցը՝

Սամվել Ալեքսանյանի

18 փետրվարի 2023 թ.

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00