Կառավարությունը կշարունակի վճարել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պահպանման ծախսերը

23.08.2018 16:14
1203

Կառավարությունը 5 տարով կերկարաձգի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Երևան քաղաքում գրասենյակով ու գույքով ապահովելու 2008-ի մայիսի 22-ի որոշման ժամկետը: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության օգոստոսի 23-ի նիստում:

Հիմնավորման մեջ, մասնավորապես, ասված է. «Կառավարությունը որոշում է ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի «Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհատույց օգտագործման իրավունքով Երևան քաղաքում գրասենյակով ու գույքով ապահովելու» մասին որոշման և 2008-ի մայիսի 22-ի որոշման մեջ փոփոխություն կատարել, ըստ որի «10 տարի ժամկետով» բառերը փոխարինել «15 տարի ժամկետով» բառերով:

Այսպիսով՝ «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի որոշման հիմքով, «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև 13.08.2008 թ. կնքվել է 374.1 քմ ընդհանուր մակերեսով տարածքի ենթավարձակալության պայմանագիր:
Նշված տարածքը և 17 586 280 ՀՀ դրամ սկզբնական արժեքով գրասենյակային գույքը մինչև 13.08.2018 թ. ժամկետով անհատույց օգտագործման է հանձնվել ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին: 

Միաժամանակ, տարածքի վարձակալության համար յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը («Պետական գույքի կառավարման կոմիտե») հատկացվել է 2000,0 հազ. դրամ:
Կոմիտեն տարածքի վարձատու «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի հետ բանակցությունների արդյունքում ձեռք է բերել վերոնշյալ տարածքի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը հինգ տարով և նույն պայմաններով երկարաձգելու մասին նախնական համաձայնություն:
Ուստի, ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականների, անհրաժեշտություն է առաջացել մշակելու և շրջանառության մեջ դնելու «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը»»: 

armenpress.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12