Կառավարությունը նպատակ ունի շարունակել և զարգացնել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը

29.10.2018 18:01
1163

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում  «Դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը ևիրականացումը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից (ՊՀԾ)ՀՀ կառավարությանը հանձման արարողության շրջանակում`  ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է  ունեցել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ( ՊՀԾ ) ներկայացուցիչ և Հայաստանում  գրասենյակի տնօրեն Ելենա  Միլոշևիչի, ՌԴ  ֆինանսների նախարարության միջազգային ֆինանսական կապերրի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Աննա Վալկովայի , ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չերնիգովի հետ և «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի տնօրեն Բագրատ Եսայանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ կրթության և գիտության Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արայիկ Հարությունյանը կարևորելով  «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը և վերջինիս փոխանցումն ազգային ծրագրին՝ նշել է, որ մտադիր են շարունակել  դպրոցական սննդի կազմակերպումը, քանի որ համոզված են` դպրոցներում կայուն սննդի ապահովումը նպաստում է կրթության արդյունավետության բարձրացմանը:

Նա շեշտել է, որ ՀՀ կառավարությունը  նպատակ ունի շարունակել և զարգացնել ծրագիրը, ինչպես նաև «Կայուն դպրոցական սնունդ»  հիմնադրամի գործու նեությունը,  որը համակարգում և մշտադիտարկում է ազգային ծրագրի իրկանացումը:

Անդրադառնալով «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի Հայաստանում արդյունավետ իրականացման և  դրա հետագա գործունեության  ֆինանսավորմանը` ՌԴ  ֆինանսների նախարարության ներկայացուցիչ  Աննա Վալկովան  շեշտել է, որ  ծրագրի առարկայական ձեռքբերումներից մեկը «Կայուն դպրոցական սնունդ»  հիմնադրամն է, որը պատասխանատու է  ծրագրի ողջ ընթացքի համար։ Իր հերթին, անդրադառնալով հիմնադրամի գործունեությանը, ՌԴ  Ճյուղային սննդի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Չերնիգովն ընդգծել է, որ  ՊՀԾ –ն  ավելի քան 70 երկրում իրականացնում է  այս  ծրագիրը և միայն Հայաստանում է, որ  ազգային ծրագրին փոխանցվում է որպես ինստիտուցիոնալ  կառույց,  որը միավորում է  ծրագրի բոլոր բաղադրիչները միաժամանակ և համախմբում համայնքային կառույցները:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ծրագրի իրականացման հետ կապված մի շարք տեխնիկական հարցերի :

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40