Կաթնառատ–Փիրմազրա գյուղում էինք․ հինգ ընտանիք է մնացել

12.12.2024 17:18
1333

Դեկտեմբերի 11-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը Կաթնառատ գյուղում էր, որը մատենագիտության մեջ նաև այլ անուններով է հիշատակվում՝ Մազրա, Պիրմազրա, Փիլմազրա, Փիրմազրա, Փուխրուտ Մազրա...

Գտնվում է Քաջարան քաղաքից մոտ 4 կմ հարավ–արևելք, անտառապատ լեռնալանջին, գեղատեսիլ վայրում: Սքանչելի ամառանոցավայր է։

Կաթնառատ է վերանվանվել 1949 թ․ հունիսի 29-ին։

1959 թ․ գյուղում 177 հայ բնակիչ կար, ոմանց տվյալներով՝ 300։ Զբաղվում էին անասնապահությամբ և երկրագործությամբ։ Ուներ 8-ամյա դպրոց, ակումբ և գրադարան։

1960-ական թթ․ ապաբնակեցվել է՝ կապված բնակավայրերի և տնտեսությունների խոշորացման հետ։ Գյուղի կոլտնտեսությունը միացվել է Լեռնաձորի անասնապահական պետական տնտեսությանը, իսկ բնակիչներն աստիճանաբար տեղափոխվել են Քաջարան քաղաք։

Կաթնառատից 3-4 կմ հարավ–արևելք Բողաջըղ գյուղն է եղել, որ մտնում էր Կաթնառատի տնտեսության մեջ, իսկ 2 կմ հյուսիս–արևելք Հին Փիրմազրա գյուղատեղին է, որտեղ պահպանվում են շինությունների հետքեր։

Այս կողմերում շրջառնառվող մի ավանդազրույցի համաձայն՝ բնակիչներն անցյալում այստեղ են տեղափոխվել հարևան Փուխրուտից։

Փիրմազրա գյուղի բարձունքներից 1920 թ․ Սպարապետ Նժդեհի կարգադրությամբ հրետակոծվել է դիմացի սարալանջին գտնվող Քրդիկանց գյուղը՝ բոլշևիկների հետ բացահայտ համագործակցության համար։

Ձորքի վիճակում գտնվող այդ և Փուխրուտ գյուղերով 1736 թ․ անցել է Աբրահամ Կրետացի կաթողիկոսը, ով գնացել էր Մուղան՝ մասնակցելու Նադիր շահի թագադրությանը։

Այս կողմերով անցել է նաև մեծահռչակ վիպասան Րաֆֆին, ով շրջագայում էր Դավիթ Բեկի հետքերով՝ համանուն վեպը գրելու նպատակով։

Ասում են՝ Րաֆֆուն հյուրասիրել են Փուխրուտ–Փիրմազրայի մոթալի պանրով, ինչը գովասանքի է արժանացել նրա կողմից։

Ասում են նաև՝ Փուխրուտն ու Փիրմազրան մեծաքանակ հեծյալ ջոկատ են տրամադրել Դավիթ Բեկին՝ Սյունյաց սրբազան աշխարհը թուրքից պաշտպանելու համար։

Հիմա այդ գյուղում ընդամենը հինգ ընտանիք է բնակվում, իսկ շուրջ բոլորը կիսաքանդ տներ են, մոտ 30-40 փակ դուռ։

ՀՀ կառավարության և Քաջարանի համայնքապետարանի ջանքերով գյուղի ճանապարհի առաջին կեսը (Լեռնաձոր–Փուխրուտ ճանապարհի խաչմերուկից սկսած) հիմնանորոգվել է։ Բնակիչները հույս են փայփայում, որ գալիք տարում կնորոգվի մյուս կեսը ևս։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40