ԿԲ գխավոր քարտուղարն ակնկալում է, որ դոլարի փոխարժեքը կվերադառնա իր հավասարակշիռ մակարդակին

10.12.2020 15:04
1151

ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար, բանկի խորհրդի անդամի թեկնածու Դավիթ Նահապետյանը արտարժույթի շուկայում փոփոխությունները, դրամի արժեզրկումը պայմանավորում է երկրում առկա անորոշություններով, ակնկալում, որ դրանց վերացմամբ փոխարժեքը շատ արագ կվերադառնա իր հավասարակշիռ մակարդակին:  Նահապետյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում իր թեկնածության քննարկմանը՝ անդրադառնալով «Իմ քայլը»-ից Հայկ Գևորգյանի հարցին:

Նա նախ նշեց, որ ԿԲ-ն ամենօրյա ռեժիմով հետևում է արտարժույթի շուկայում տեղի ունեցող զարգացումներին: «Այսօր աշխարհում նկատվում է ԱՄՆ դոլարի որոշակի արժևորման միտում: Դա բնականաբար, արտացոլվում է նաև մեզ մոտ: Բայց, բնականաբար, այն, ինչ այսօր Հայաստանում տեղի է ունենում արտարժույթի շուկայում, ավելի շատ պայմանավորված է Հայաստանում առկա անորոշություններով»,-ասաց Նահապետյանը:

Սակայն նա շեշտեց, որ փոխարժեքի կառավարումը ԿԲ-ի հիմնական խնդիրը չէ,ԿԲ-ն առաջնորդվում է գների կայունության և ֆինանսական կայունության ապահովման առաջնահերթությամբ: «Այն դեպքերում, երբ մեր գնահատմամբ արտարժույթի տատանումները կարող են ռիսկեր առաջացնել գների կայունության և ֆինանսական կայունության մասով, մենք բնականաբար մեր ողջ գործիքակազմը կներդնենք և ունակ ենք ներդնելու»,-ասաց նա:

Նահապետյանն այս պահին իրավիճակը համարեց կառավարելի: «Ես ակնկալում եմ, որ անորոշությունների վերացման պարագայում փոխարժեքը շատ արագ կվերադառնա իր հավասարակշիռ մակարդակին, կունենանք շուկայական փոխարժեք: Ես այս պահին ակտիվ ներգործության անհրաժեշտություն չեմ տեսնում»,-ասաց Նահապետյանը:

Դեկտեմբերի 15-ին տեղի է ունենալու ԿԲ խորհրդի հերթական նիստը: Այդ օրը կլինի վերջնական վերլուծությունը, և ըստ անհրաժեշտության ԿԲ-ն կարձագանքի իր գործիքակազմով:

Հայաստանում վերջին շրջանում նկատվում է դրամի արժեզրկում, որը պայմանավորված է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմով, իսկ պատերազմի ավարտից հետո՝ երկրի ներքաղաքական զարգացումներով:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34