Խաչատրյան Տիգրան. կարողանում էր սիրել բոլորին

14.01.2022 16:03
1661

Խաչատրյան Տիգրան  Արթուրի. ծնվել է 1998 թ. հունիսի 8-ին Գորիսում։

Սովորել է թիվ 2 եւ թիվ 5 դպրոցներում, Գորիսի պետական քոլեջի ատաղձագործական բաժնում։

2016թ. զորակոչվել է  բանակ, ուսումնական փուլում ծառայել է Մուղնու զորամասում, այնուհետև՝ տեղափոխվել Շուշի։

Զորացրվելուց հետո զբաղվել է քանդակագործությամբ։

Տիգրանի մասին մեզ մորաքրոջ աղջիկն է պատմում. «Տիգրանը բացառիկ մարդ էր, նրան կարելի էր վստահել ցանկացած  գաղտնիք, նրա հետ կարելի էր գնալ ամենուր, նրանից կարելի էր ակնկալել միայն դրականը:

Նոր էր պայմանագրային ծառայության անցել, դեռ ոչ մի անգամ դիրքեր չէր բարձրացել: Տիգրանն ուզում էր անպայման զինվորական դառնալ: Լավ քանդակագործ էր, կարող էր քանդակագործությամբ գումար աշխատել, երեւի, ինքն իրեն ավելի շատ զինվորական էր համարում:

Երբ սկսվել է պատերազմը, ինքնակամ գնացել է զորամաս, պահանջել, որ իրեն Արցախ տանեն:

Մեկնել է Հադրութ, Կարմիր Շուկա:

Հոկտեմբերի 12-ին զանգահարել էր, ասել, որ երեք օր կապի դուրս չի գալու: Օրեր անց նրա սոցիալական կայքերի էջերից  ադրբեջանցիները սկսել էին իրենց լուսանկարները հրապարակել: Այդ փաստն ավելի էր ծանրացնում մեր՝ առանց այդ էլ անտանելի ծանր, վիշտը:

Գիտեինք, որ զոհվել է, բայց մարմինն ամիսներ շարունակ գտնել չէր հաջողվում:

Հունվարին տեղեկացանք, որ ԴՆԹ-ն համընկել է:

Զոհվելու հանգամանքները մեզ հայտնի չեն: Ոչինչ հաստատ չէ, միայն ենթադրություններ են: Ենթադրաբար որոշել են, որ զոհվել է հոկտեմբերի 15-ին:

Տիգրանը հայրենասեր տեսակ էր: Էությամբ տարբերվում էր հասակակիցներից: Նա բոլորի սիրելին էր, ինքն էլ  կարողանում էր բոլորին սիրել:

Նա մեր հպարտությունն է, նրա մասին հուշերն անմոռանալի են, նրա խոսքերն այսօր էլ  ապրեցնող հատկություն ունեն...»:

Տիգրան Խաչատրյանի աճյունը հողին է հանձնվել Գորիսի նորահիմն զինվորական պանթեոնում՝ 2021 թ. հունվարի 19-ին՝ զոհվելուց երեք ամիս անց:

Պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով՝ հետմահու:

Տիգրանուհի Բադալյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40