Խնձորեսկցի Նարեկը կա՛մ հատել է սահմանը, կա՛մ կրակել են, կա՛մ էլ` ձիու հետ ձորն ընկել

11.07.2020 12:29
1133

Օրերս Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ բնակավայրի բնակիչ 30-ամյա Նարեկ Ս․-ն ֆերմայից դուրս է եկել, գնացել արոտավայր և մինչ օրս  չի վերադարձել։  ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Ներքին Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցը հայտնեց, որ բնակիչը ճանապարհ է ընկել ձիով։
«Գյուղացի մարդիկ են, անասուններ ունեն, իրենց անասուններն ամեն տարի էլ տանում են Սիսիան համայնքի տարածքներում պահելու։ Էս տարի, որտեղ որ տանում  են, էնտեղ արոտավայրն անբարենպաստ ա եղել, առաջին անգամ են գնացել էդ ձորը՝ Նախիջևանի սահմանի վրա, ու  տեղյակ չեն եղել, որ դիմացի  պոստը Ադրբեջանինն է»,-ասաց ղեկավարը։

Մալունցի խոսքով՝  ամեն օր՝ ժամը 10-ի կողմերը, նրանք ձիով գնում են անասունների  հետևից․ «Սովորականի համաձայն՝ առավոտյան կովերը կթում են, բաց են թողնում, արոտին մի քիչ հանգստանում,  գործերն անում են, հետո ձիով գնում անասուններին բերելու։  Նարեկը գնացել է անասունի  հետևից ու էլ չի վերադարձել»,-պատմում է ղեկավարը։

Մալունցը նշում է, որ իրենք՝  Սիսիանի ոստիկանության բաժնի աշխատակիցների հետ, գյուղի երիտասարդների հետ, մինչ օրս փնտրում են Նարեկին․ «Որոնողական աշխատանքները իրականացնում ենք ձորում, որովհետև ձորը, որտեղ գտնվում է արոտավայրը, շատ խորն ու մեծ է` կիլոմետրերով է ձգվում»,-ընդգծեց Մալունցը։

«Եթե չեն գտնում, ապա կա՛մ ձիուց ա ընկել, կա՛մ ձիուն էլ, իրեն էլ կրակել են։ Բայց, եթե ձիուց ընկած լինի, մտածում ենք՝ որտեղ է ձին»,-ասաց ղեկավարը և հավելեց, որ հնարավոր է՝ ինչ-որ փոսի մեջ ընկած լինեն։

Ղեկավարը նշում է, որ չեն դադարեցնում որոնողական աշխատանքները, քանի որ Ադրբեջանից որևէ պաշտոնական հայտարարություն չկա․ «Իմ հսկողությամբ ամեն բան արվում է։  Այսօր առավոտից Խնձորեսկի երիտասարդները 4 մեքենայով դուրս են եկել Նարեկին փնտրելու։ ԱԻՆ-ը ևս որոնողական աշխատանքները չի դադարեցրել։ Ինչ կարողանում ենք՝ անում ենք»,-եզրափակեց ղեկավարը։

Նշենք, որ Նարեկ Ս․-ն չունի հոգեկան առողջության որևէ խնդիր։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12