ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԳՊՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՌԵԿՏՈՐ ՏԻԳՐԱՆ ՎԱՆԴՈՒՆՑԻՆ

28.06.2022 16:52
1198

✅ԳՊՀ խորհրդի նախագահ Արտուշ Ղուկասյանը այսօր համալսարանի ռեկտորատի ու գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց նորընտիր ռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Վանդունցին:

????Ս.թ. հունիսի 23-ին ՀՀ Կառավարությունը Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում հաստատել է մրցույթի արդյունքներով ռեկտոր ընտրված Տիգրան Վանդունցին:

????Ղուկասյանը շնորհավորեց ԳՊՀ ռեկտորին՝ մաղթելով բեղուն աշխատանքային գործունեություն , ձեռքբերումներ և հաջողություններ առաջիկա տարիներին ՝ ուղղված բուհի ռազմավարական խնդիրների լուծմանը: Նա շնորհակալություն հայտնեց ԳՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Թեհմինա Մարությանին, ով 2021թ.-ի դեկտեմբերի 22-ից մինչև 2022 թ.֊ի հունիսի 23֊ը կատարում էր նաև ռեկտորի պարտականությունները:

✅ԳՊՀ ռեկտոր Տ. Վանդունցը շնորհակալություն հայտնեց խորհրդին վստահության համար՝ հավաստիացնելով, որ ռեկտորի պաշտոնում կներդնի առավելագույն ջանքեր՝ առկա նախադրյալների հիմքով բուհի զարգացումն ու առաջընթացը ապահովելու համար: Վանդունցը նույնպես շնորհակալություն հայտնեց բուհի նախկին ռեկտորներին, մասնավորապես բուհը 6 տարի ղեկավարած Արտուշ Ղուկասյանին, ով այժմ նախագահում է ԳՊՀ խորհուրդը, և պաշտոնակատար Թեհմինա Մարությանին:

«Ուրախ եմ, որ 4 տարի անց կրկին վերադարձա ԳՊՀ՝ ծառայելու նրան», - ասաց ռեկտոր Վանդունցը և բարի երթ մաղթեց հարազատ կրթօջախին:

????Հիշեցնենք, որ ս.թ. մայիսի 30-ին ԳՊՀ խորհուրդը 17 կողմ ձայնով ռեկտոր էր ընտրել բուհի նախկին աշխատակից, գիտական քարտուղար, 2018թ.-ից ՀԱԱՀ-ի Սիսիանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Տիգրան Վանդունցին:

Գորիսի պետական համալսարան/Goris State University

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14