«Ձվի գնանկումը պայմանավորված է դրա գերարտադրությամբ»

18.02.2020 15:36
1135

Վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը թերևս դարձավ ձվի շուկայում նկատվող գնանկումը։ Շատերն այն անոմալ երևույթ կոչեցին, քանի որ այս ժամանակաշրջանում ձուն սովորաբար ավելի բարձր գնով է վաճառվում, մինչդեռ հիմա շուկայում 20-25 դրամով անգամ կարելի է ձու գնել։ 

Սպառողների տեսանկյունից գուցե գնանկումն անգամ ընդունելի է, եթե հաշվի չառնենք այն, որ նրանց էլ է սկսում մտահոգել հարցը՝ իսկ գուցե ապրանքը ժամկետա՞նց է, կամ էլ ինչ-որ խնդիր ունի, որ ավելի մատչելի է դարձել։ Միևնույն ժամանակ իրավիճակն անհասկանալի են բնորոշում արտադրողներից ոմանք։ 

Ստացվում է, որ խախտվում է մրցակցային հավասարությունը։ Առաջ եկած այս և նմանատիպ հարցերի պարզաբանումներ տալու համար Ազգային ժողովում քննարկում էր կազմակերպվել, որի ժամանակ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, ներկայացնելով իրավիճակը, ասել էր, որ Ամանորի նախաշեմին ու դրանից հետո շուկայում հայտնվել են հայկական արտադրության բավականին էժան գնով ձվեր: 

Նա նշել էր՝ ներկայումս շուկայում իրականացվում են ստուգումներ՝ պարզելու, թե ո՞րն է այս տեսակ կտրուկ գնանկման պատճառը, արդյո՞ք այն պայմանավորված է ձվի գերարտադրությամբ, թե՞ այլ գործոններով։ 

Ի դեպ, հերքվել էր նաև այն տեղեկատվությունը, թե մեր երկիր մեծ քանակությամբ ձու է ներկրվել։ Գաղտնիք չէ, որ ապրանքի գնանկում շուկայում տեղի է ունենում մի քանի պատճառներով՝ եթե այդ ապրանքի շուկայում նոր խաղացող է հայտնվում, եթե ապրանքն արագ սպառելու խնդիր կա, խոսքը մասնավորապես սննդամթերքի մասին է, և, իհարկե, երբ գնանկումը կամ գնաճը տեղի է ունենում արհեստականորեն։ 

Այս հարցերի պատասխանները ստանալու համար «Փաստը» դիմեց թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանին։ Նա այս գնանկմանն ավելի հանգիստ է վերաբերվում՝ պայմանավորելով դա բացառապես ձվի արտադրության ծավալների ավելացմամբ։ 

Բացի դա, խորհուրդ է տալիս այս հարցում արհեստական ոչինչ չփնտրել։ «Գնանկումը պայմանավորված է ձվի գերարտադրությամբ։ 

 «Որևէ արհեստական բան չկա խոշոր արտադրողների կողմից, ինչպես երբեմն ասվում է։ Ձվի գերարտադրությունը հանգեցրել է դրա գնի բնական անկմանը։ Գնանկումն էլ առաջացել է նրանից, որ պահանջարկից ավելի շատ ձու է արտադրվում և շուկա ներմուծվում։ Իսկ դա բացատրվում է նրանով, որ նախ՝ տարին շատ բարեհաջող եղավ արտադրողների համար, նորմատիվային կորուստները եղան ավելի ցածր։ 

Բացի դա, ավելացավ արտադրողների թիվը։ Երկու նոր ֆաբրիկա վերաբացվեց, որոնք նախկինում փակված էին, և ֆերմերային ու գյուղացիական տնտեսությունների թիվը միանգամից 2018-2019 թվականին եռապատկվեց, ինչը մենք չէինք սպասում։ Արտադրողները շուկա մտան, շատացավ փոքր արտադրողների թիվը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ստեփանյանը։ 

Նա նշում է, որ արտադրողները ձուն շուկայում արագորեն իրացնելու՝ սպառելու խնդիր ունեն, քանի որ, ինչպես հայտնի է, այս սննդամթերքը երկար պահել չենք կարող։ «Հիմա փոքր արտադրողները հնարավորություն ունեն ձուն պահել միայն 90 օր, եթե կա պահպանման համապատասխան միջավայր։

Իրենք այդ հնարավորությունը չունեն, ուստի ապրանքը տանում են շուկա, ավելի մատչելի գնով հանձնում, իսկ գինը սկսում է նվազել։ Սա կտևի այնքան, մինչև «մաքրվի» եղած ապրանքը»,-նշում է մեր զրուցակիցը։ Ստեփանյանն ընդգծում է՝ գինը երբեք արհեստական չեն իջեցնում։ 

«Դա անում են նպատակային, որովհետև վաղն արտադրողները ծախսեր ունեն հոգալու, իրենք ինքնարժեքից ցածր են ապրանքը շուկա ներմուծում, որպեսզի թռչունի վաղվա կերի գումարն ունենան։ Գնանկման հարցում իրականում դիտավորություն չկա։ 

Աստիճանաբար նորմալ գինը կվերականգնվի։ Ուղղակի այնտեղ մնացորդներ ունենք նախորդ տարվանից, այդ մնացորդները հիմա լիկվիդացնում ենք, դուրս գրում։ Թարմ ձուն, երբ մտնի շուկա, աստիճանաբար գինը կբարձրանա»,-եզրափակում է Սերգեյ Ստեփանյանը։

 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

past.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34