Ուսուցիչները դժգոհում են՝ իրենց աշխատավարձը վերջին անգամ 2008-ին է բարձրացել

22.02.2019 20:40
1189

«Մեր աշխատավարձը վերջին անգամ 2008 թվականին է բարձրացել», - հրավիրված ասուլիսում այսօր դժգոհում էին մի խումբ ուսուցիչներ ու պնդում՝ ոլորտում խնդիրները շատ են, դրանք օր առաջ պետք է լուծել:

«Աշխատավարձերի վերանայման խնդիրը ուսուցչի ծանրաբեռնվածության վերագնահատման խնդիրն է և աշակերտների իրավունքներից բխող կրթության համակարգի կազմակերպման խնդիրն է։ Ուսուցչի աշխատավարձը օպտիմալացումով բարձրացնել, ուսուցչին ծանրաբեռնել և որպես բեռնաձի օգտագործել ուղղակի չի կարելի, դրանով մենք կրթություն, կրթության որակ չենք կարող ապահովել։ Ծանրաբեռնված ուսուցիչը, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, ամենամեծ նվիրումի դեպքում անգամ, կրթության որակ ապահովել չի կարող։ Ես չեմ ուզում հավատալ, չեմ էլ ուզում կասկածել նրանց արդար ու բարի մղումներին։ Ուզում եմ հավատալ, որ էս մարդիկ եկել են և ուզում են ինչ-որ բան փոխել, իսկապես ուզում եմ հավատալ», - հայտարարեց ուսուցիչներից մեկը։

«Ազատության» հարցին՝ 2008-ից մինչև հեղափոխությունը երբևէ այս խնդիրների մասին այսպես բարձրաձայնե՞լ են, եթե այո՝ ի՞նչ պատասխան են ստացել, պատասխանեցին՝ այո, խոսել են. - «Ես խոսել եմ և՛ հեղափոխությունից առաջ, և՛ հեղափոխությունից հետո։ Մենք բազմիցս, տարիներ շարունակ բարձրաձայնել ենք խնդիրները և՛ լրատվամիջոցներով, և՛ ասուլիսներով, և՛ տարբեր հարթակներում, սակայն չեն ստացել լուծումներ»։

Ցածր աշխատավարձով, առավելագույնը 35-հոգանոց դասարաններում 45 րոպեի ընթացքում որակյալ կրթություն ապահովելը, ըստ ուսուցիչների, անհնար է: Ուսուցիչներից մեկն ասաց՝ եթե ներառական կրթությունը դառնում է համընդհանուր, ինչպե՞ս այսօրինակ խիտ դասարանում իրենք կկարողանան աշխատել զարգացման առանձնահատկություն ունեցող երեխաների հետ, որոնք անհատական կրթության կարիք ունեն:

«Մեզ հետաքրքրում է և մենք ցանկանում ենք իմանալ՝ որքանո՞վ են պաշտպանված ներառվող երեխայի իրավունքները, չէ՞ որ հենց ներառական կրթության երեխաները ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, և հնարավո՞ր է արդյոք նման խտության դասարաններում ապահովել այդ երեխաների իրավունքը», - նշեց ուսուցիչներից մեկը։

Կրթության և գիտության նախարարությունից ասացին՝ այս հարցերն անպատասխան չեն մնա։

azatutyun.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22