Խորքային տրամաբանությունը չի փոխվել․ Սա, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցք» կոչվածի ռեբրենդինգն է․ քաղաքագետ

03.02.2026 16:23
395

Քաղաքագետ, վերլուծաբան Հրանտ Միքայելյանը բացասաբար է գնահատում TRIPP նախագիծը՝ իր բոլոր դրևորումներով, ավելին՝ արձանագրում է, որ այն խորքում վերաբրենդավորված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է։

«Բացի ռիսկերից, TRIPP-ն ուղիղ վնասներ է պարունակում՝ ինչպես, օրինակ, ինքնիշխանության զիջում»,- հավելեց քաղաքագետը։

Դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունները վստահեցնում են, թե ինքնիշխանության զիջման մասին խոսք լինել չի կարող, քանի որ տարածքի 76 տոկոսը վարձակալությամբ են հանձնել, նա արձագանքեց, որ տարածքը վարձակալությամբ տալն ինքնիշխանության զիջում է։

«Դա այդպես է դիտարկվում է ոչ միայն ԱՄՆ-ի կողմից, որը հափշտակում է այս տարածքը ՀՀ իշխանության թույլտվությամբ, այլև Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից, ըստ որոնց՝ Հայաստանի ինքնիշխանությունն այս տարածքի նկատմամբ սահմանափակ է»,- 168.am-ի հետ զրույցում նկատեց նա։

Այս համատեքստում Հրանտ Միքայելյանը նաև բավարար չի համարում հավաստիացումը, թե նախագծում ՀՀ մաքսային ընթացակարգերով են լինելու գործընթացները, քանի որ, ըստ նրա, «Front Office, Back Office» հասկացություններն էլ այլ բան են վկայում։

«Այս թուղթը, որը հրապարակվել է, ունի միայն քարոզչական նպատակ։ Իսկ իրականում, բացի թվարկածը, սա առհասարակ լարվածության կետ է ստեղծում Հայաստանի տարածքում»,- շեշտեց քաղաքագետը՝ հիշեցնելով Ամերիկայի ու Իրանի միջև շարունակվող հակամարտությունը։

Հրանտ Միքայելյանը հավանական չի համարում ՌԴ մասնակցությունը նախագծում՝ նկատելով․ «Ռուսաստանին կփորձեն ներգրավել այլ շրջանակներում համագործակցության, օրինակ, Երևան-Գյումրի, կամ Երասխ-Երևան երկաթգիծը կվերանորոգվի ՌԴ հաշվին, և Ռուսաստանին կասեն՝ դուք էլ եք մասնակից, ինչն իրականում ոչ մի կապ չունի Թրամփի ուղու հետ։

«Թրամփի ուղին» միտված է, որպեսզի Հայաստանը դուրս բերվի հյուսիս-հարավ տրամաբանությունից դեպի արևելք-արևմուտք, այսինքն` Թուրքիա-Ադրբեջան։ Եվ որպեսզի Ռուսաստանն ու Իրանը շատ չխանգարեն, հնարքներ են օգտագործում»։

Հարցին, թե ո՞ր դեպքում TRIPP-ը կբխի ՀՀ շահերից, քաղաքագետը պատասխանեց․ «Եթե այդ նախագիծը չլինի․ այս տարբերակը ներկայացվում է իբր մեղմացված և այլն, բայց խորքային տրամաբանությունը չի փոխվել։ Սա, այսպես ասած, «Զանգեզուր միջանցք» կոչվածի ռեբրենդինգն է։ Եթե այդտեղ բացարձակապես միայն Հայաստանը ներկայացված լիներ, միայն այս պարագայում կարելի է ասել՝ քիչ թե շատ անվտանգ»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40