ԽՈՇՈՐ ՀՐԴԵՀՆԵՐ ԿԱՊԱՆՈՒՄ․ ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

25.08.2019 12:54
1758

Օգոստոսի 24-ին` ժամը 22։00-ին, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մարզպետարանում հրավիրեց արտահերթ խորհրդակցություն, որի առիթը մարզում, հատկապես երեկ Կապանում առկա խոշոր հրդեհներն էին՝ բռնկված 3 վայրում՝ դեռ օգոստոսի 22-ից՝ Նորաշենիկ գյուղին հարակից տարածքում եւ օգոստոսի 24-ին՝ Չափնի եւ Կաղնուտ գյուղերի տարածքում։

Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանը, Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, Երեւանից ժամանած՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանը, ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Բագրատ Զաքարյանը, Կապանում տեղակայված N զորամասի հրամանատար գնդապետ Ա․Պողոսյանը, «Հայանտառի» Կապանի մասնաճյուղի տնօրեն Սասուն Մանուկյանը, «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի եւ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի լեռնափրկարար ջոկատների ղեկավարները։

Երեկ ողջ օրվա ընթացքում բոլոր նշված կառույցները, նաեւ «Զանգեզուր» կոնսոլորտային համալիրի ու Կապանի կոմունալ ծառայության, «Շտապօգնության» ծառայության աշխատակիցներն ու տեղի բնակիչները հրդեհաշիջման աշխատանքներ էին կատարել, ողջ օրը օջախների վայրերում էր Սյունիքի մարզպետը, ի վերջո, կանխվել էր հրդեհի մուտքը բնակելի տարածքներ, ու երեկոյան հաջողվել էր մեկուսացնել կրակը, գիշերային ժամերին հերթապահում էին «Հայանտառի» աշխատակիցները, սակայն բոլոր վայրերում կան կրակի օջախներ, ու սպասվում էր, որ օրը բացվելուն պես կրակը կրկին կակտիվանա, հետեւաբար անհրաժեշտ էր քննարկել ու կազմակերպել այսօրվա՝ օգոստոսի 25-ի անելիքները։

Հունան Պողոսյանը նախ շնորհակալություն հայտնեց բոլոր կառույցներին ու դրանց ղեկավարաներին, որոնք մասնակցում են այս աշխատանքներին։

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին այսօր վաղ առավոտից իրականացվող աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր, հստակեցվեց, թե համագործակցող բոլոր կառույցները միասին ինչ մարդկային, տեխնիկական, տրանսպորտային, ջրային ու գործիքային ռեսուրսներ ունեն ու ինչպես պետք է դրանք ադյունավետ տեղակայվեն տարբեր կետերում։ 
Այսօր ժամը 6։30-ից արդեն, ըստ կազմակերպված պլանի, վերսկսվել են աշխատանքերը նշված տարածքներում։

Նշենք, որ խոշոր հրդեհների մարման աշխատանքները համակարգելու համար նաեւ Կապան են այցելել ու հրդեհների վայրում աշխատել ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արկադի Բալյանը, նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանը, ԱԻՆ-ի «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի» 4 աշխատակից։

Խորհրդակցությանը քննարկվեցին նաեւ մարզում արդեն խոշոր ծավալների հասած ու պարբերաբար կրկնվող հրդեհների մարդածին գործոնի փաստը, բնակչության շրջանում այդպես էլ չհաջողված անվտանգ վարք ձեւավորելը, իրավապահների կողմից դրանց պատճառները բացահայտելու կարեւորությունը։

На изображении может находиться: 4 человека, люди сидят, стол и в помещении

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22