Խոզնավար. գյուղն արժանապատվորեն է կատարում սահմանապահի իր առաքելությունը, մնում է՝ պետությունը մտահոգվի գյուղի խնդիրներով

07.02.2021 20:56
5695

Սյունիքի համար ոչ սովորական ժամանակները յուրօրինակ աշխատաոճ եւ ռիթմ են հաղորդել շատերիս, այդ թվում՝ նորանշանակ մարզպետին:

Մելիքսեթ Պողոսյանը պարբերաբար լինում է սահմանապահ բնակավայրերում՝ հիմնախնդիրներին տեղում ծանոթանալու եւ դրանցից բխող քայլեր ձեռնարկելու նպատակով:

Փետրվարի 7-ին նա Խոզնավար գյուղում էր՝ Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցի ուղեկցությամբ:

Երեք կողմից ադրբեջանական մարտական դիրքերով շրջապատված այդ բնակավայրն իր հոգսերով ու մտահոգություններով գրեթե նման է մարզի արեւելյան սահմանագլխի մյուս գյուղերին:

Պատահական չէ, որ գյուղամիջում հավաքված խոզնավարցիներին, որ եկել էին մարզպետի հետ հանդիպման, նախեւառաջ հետաքրքրում էին՝ ի վերջո ե՞րբ է պետական մակարդակով եւ ճշգրտորեն կատարվելու սահմանորոշում, ե՞րբ է գյուղի մերձակայքով ձգվող սահմանը լիարժեքորեն անցնելու Հայաստանի ուժային կառույցների հսկողության ներքո:

Մարդիկ դրական են վերաբերում Գորիսի տարածաշրջանում պայմանագրային գումարտակ ձեւավորելու նախաձեռնությանը: Դա հնարավորություն կտա, որ գյուղաբնակներն օրինական ձեւով մասնակցություն ունենան բնակավայրի սահմանների պաշտպանությանը: Սակայն սահմանված տարիքային շեմը՝ մինչեւ 42 տարեկան, թույլ չի տալիս, որ գյուղի ամբողջ ներուժն օգտագործվի այդ նպատակով:

Մինչ այդ, սակայն, պետք է լուծել գյուղ մտնող խմելու ջրի ակունքների անվտանգության ապահովման խնդիրը: Խոզնավարը խմելու ջուր է ստանում Սեւ լճից ներքեւ գտնվող ջրակունքներից, որը շատ մոտ է Ադրբեջանին եւ չի վերահսկվում մեր կողմից: Ուստի եւ՝ հնարավոր վտանգներից խուսափելու համար անհրաժեշտ է այնտեղ մարտական հերթապահություն կազմակերպել:

Հրատապ է նաեւ դեպի Ծիծեռնավանք տանող ճանապարհի ուղղությամբ (ադրբեջանական Քյոսալար եւ Հաջիլար գյուղերի տարածքների հարեւանությամբ) մարտական հենակետերի կազմակերպումը, ինչը հնարավորություն կտա վստահորեն օգտագործել գյուղին պատկանող արոտավայրերն ու խոտհարքները:

Խոզնավարցիներին մտահոգում է Գորիս-Խոզնավար ավտոմայրուղու Խնածախ-Խոզնավար հատվածի անմխիթար վիճակը, ինչպես եւ Վերիշեն-Վաղատուր՝ համեմատաբար կարճ ճանապարհի գրեթե քանդված վիճակը, իսկ ձյունառատ օրերին՝ անանցանելի դրությունը:

Խոզնավարի տնտեսության մեջ գերակշռող տեղ ունի անասնապահությունը: Ընդ որում՝ վերջին մեկ տարում աճել է  ե՛ւ խոշոր, ե՛ւ մանր եղջերավոր անասունների քանակը: Մինչդեռ նոր իրավիճակում անասնապահներն արոտավայրերի խնդրի առաջ են կանգնած: Դա նկատելի է այսօր՝ մսուրային շրջանում, իսկ ավելի սաստիկ է զգացվելու ամառային շրջանում:Մելիքսեթ Պողոսյանի կարծիքով՝ այժմվանից պետք է մտածել Սեւ լճի մերձակայքում կամ Մեծ Իշխանասարի ստորոտում գտնվող ամառային հարուստ արոտավայրերի արդյունավետ օգտագործման մասին:

Անասնապահությունը կանգնած է մեկ ուրիշ խնդրի առջեւ եւս. գրեթե ձախողված է անասնաբուժական ծառայությունը: Համայնքի ղեկավար Ներսես Շադունցի հավաստմամբ՝ «Եթե տարիներ առաջ 12 հիվանդության համար կար պետական պատվեր, հիմա պետպատվերը գործում է հինգ հիվանդության համար, ինչն ավելի ռիսկային է դարձնում  անասնապահությունը»: Ըստ համայնքապետի՝ անասնաբուժական ծառայության ներկա կերպը պետք է արմատապես փոխվի եւ հնարավորինս արագ:

Գյուղացիները կարգավորված չեն համարում նաեւ անասունների մթերման հարցը:

Գյուղացիները դժգոհություն հայտնեցին կադաստրային ծառայությունում տիրող բյուրոկրատական քաշքշուկների վիճակի առիթով: 1992 թվականից մինչեւ հիմա գյուղացիների մեծ մասը չի կարողանում ստանալ իրենց իսկ պատկանող տների, այլ շինությունների եւ հողամասերի սեփականության վկայականները: Չափագրումների համար պահանջվող ոչ համաչափ գումարների պատճառով գյուղացիները չեն կարողանում իրականացնել պահանջվող  չափագրումները:

Խոզնավարում քիչ չեն նաեւ սոցիալական խնդիրները: Նախադպրոցական տարիքի 24 երեխա ունեցող  գյուղը չունի նախակրթարան: Երբեմնի ակումբը, որ գյուղացիների հավաքատեղի է հատկապես ձմռան ամիսներին, տարիներ շարունակ որեւէ աշխատող չունի, եւ պահպանվում ու օգտագործվում է երբեմնի ակումբավար Արամ Բաղդասարյանի անձնական ջանքերով:

Մելիքսեթ Պողոսյանն այցելեց Սուրեն Ալավերդյանի՝ հրո ճարակ դարձած բնակարան: Հունվարի 21-ի հրդեհից հետո այդ ընտանիքը բնակվում է հարազատների տանը: Եվ մարզպետն ու համայնքապետը քննարկեցին տուժած ընտանիքին բնակարանով ապահովելու խնդիրը:

Սյունիքի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական նոր իրավիճակում վտանգվել են նաեւ մեր լեռնաշխարհի գրչության հնամենի կենտրոն Խոզնավարի որոշ սրբավայրեր: Մասնավորապես վտանգված է Շռնաղի խաչքարերի ճակատագիրը: Գյուղից մոտ 3-4 կմ հեռավորության վրա գտնվող Ծիծեռնավանք տանող ճանապարհի վրա են գտնվում խաչքարերը: Ըստ խոզնավարցիների՝ խորհրդային ժամանակներում այդ վայրը մտնում էր Խոզնավարի տարածքի մեջ, իսկ հիմա ադրբեջանցիներն իրենցն են համարում: Եվ մերձակայքում կազմակերպված ադրբեջանական մարտական հենակետն այլեւս անհնար է դարձրել հավատավորների այցը Շռնաղի սրբավայր:

Սահմանագծի վրա է հայտնվել նաեւ հազարամյակների պատմություն ունեցող բացառիկ վիշապաքարը, որի ճակատագիրը նույնպես անորոշ է:

Մարզպետի հետ խոզնավարցիների հանդիպման ժամանակ արծարծվեցին բազմաթիվ այլ հարցեր եւս:

Մելիքսեթ Պողոսյանը հավաստիացրեց՝ հանգամանալից ուսումնասիրել բարձրացված հարցերը եւ փորձել լուծում տալ դրանց: Ընդ որում՝ փետրվարի 8-ին Տեղ գյուղում կկայանա Սյունիքի հարցերով մինչգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որտեղ էլ քննարկման առարկա կդառնան խոզնավարցիների բարձրացրած որոշ հարցեր եւս:

 

 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08