Խոզնավարի և Վաղատուրի դպրոցները կփակվեն․ այդ գյուղերի երեխաները ստիպված կլինեն հասնել Խնածախ

07.02.2025 12:00
2209

Կառավարության որոշմամբ Տեղ համայնքի Խոզնավար և Վաղատուր գյուղերի դպրոցները կփակվեն։ Խնածախ գյուղի եռահարկ բարեկարգ շենքը կփոխարինվի նոր կառուցվող դպրոցով, որտեղ կրթություն կստանան սահմանամերձ 3 բնակավայրերի աշակերտները։ Գյուղերի բնակիչները համաձայն չեն այս որոշման հետ։

Խոզնավարի դպրոցի ուսուցիչ Արևիկ Մգրդունցի խոսքով՝ դպրոցների միացումը կդատարկի սահմանամերձ գյուղերը, երիտասարդներն ավելի շուտ կլքեն գյուղերը, քան թույլ կտան ամեն օր թշնամու դրոշի տակով երեխաները հասնեն Խնածախ։

Վաղատուրի վարչական ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը նույնպես մտահոգ է, ըստ նրա, գյուղը լուրջ խնդրի առջև կկանգնի։

Հարցին դրականորեն է նայում միայն Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը։ Մինչ աշակերտներն ընդդիմանում են, ծնողները բողոքում, իսկ տնօրենը մտածում, Խնածախում արդեն սկսվել են դպրոցի կառուցման աշխատանքները, որի համար կծախսվի մոտ 1.5 մլրդ դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

https://regionstv.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34