Կիլիկիայի հայոց թագավորության մասին պատմող առաջին և միակ խաղարկային ֆիլմը ցուցադրվեց Երևանում

12.09.2019 23:06
1265

«Կիլիկիա. Առյուծների երկիր» երեք պատմական ֆիլմ-ակնարկները, որոնք ամփոփ, գեղարվեստական մոտեցմամբ հանդիսատեսին հաղորդակից են դարձնում Կիլիկիայի հզորագույն թագավորական դինաստիաների երեքհարյուրամյա պատմությանը, բարձրացավ երևանյան մեծ էկրան: Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ սեպտեմբերի 12-ին  «Կինո պարկ» կինոթատրոնում: Ցուցադրությանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախաձեռնությունը կյանքի է կոչվել «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հիմնադիր՝ Խաչատուրյան ընտանիքի, մասնավորապես, լիբանանահայ բարերար Հարութ Խաչատուրյանի աջակցությամբ:

«Ավելի քան քսան տարի «Գոհար»-ը ամբողջ աշխարհում ներկայացնում է հայկական երաժշտությունն ու հայոց պատմությունը:  Համերգների ժամանակ դահլիճներում մշտապես ծածանվում են Կիլիկիայի դրոշները, մտածեցինք, որ լավ կլինի, եթե դրանք ծածանվեն նաև  էկրանից այն կողմ և որոշեցինք ստեղծել վիդեոնյութ Կիլիկիայի մասին: Հետո զարգացրեցինք միտքն ու ֆիլմային մոտեցումը , որը կոչվում է «մուդրիլ»: Համաշխարհային կինոարտադրությունում դա մինչև լիամետրաժ ֆիլմ դառնալու նախագիծ է, որը քննարկվում է»,-պատմեց կինոնկարի ռեժիսոր Աշոտ Առաքելյանը:

Ֆիլմի պրոդյուսեր Սևակ Սերոբեանի խոսքով` ընդամենը քսանհինգ րոպեում սեղմ ցույց են տվել իրենց կատարած աշխատանքը և այն, թե ինչ են կարող անել հետագայում: «Եթե նախաձեռնենք ֆիլմի լիամետրաժ տարբերակը, դրանում տեղ չեն գտնի այն դրվագները, որոնք ներկայացված են կարճամետրաժ ժապավենում»,-նշեց պրոդյուսերը:

Նա շեշտեց, որ մեր պատմությունը շատ հզոր է և ճիշտ աշխատանքի դեպքում այն կարող է հետաքրքրել ամբողջ աշխարհին:

«Մենք առաջին անգամ այս ֆիլմով խոսում ենք թագավորության մասին, ոչ թե  մեր ազգի ցավի ու լացի»,-եզրափակեց Սերոբեանը:

Ակնարկների արտադրական ընթացքը թե՛ ժամանակացույցի, թե՛ ծավալի առումով համապատասխանում է լիամետրաժ ֆիլմ ստեղծելու գործընթացին։

Բոլոր նկարահանումները կատարվել են Հայաստանում, սկսած մասշտաբային մարտի տեսարաններից մինչև ծովամարտ, որի նկարահանումները իրականացվել են «Կիլիկիա» նավի վրա։ Ժապավենը հագեցած է հարուստ վիզուալ լուծումներով և համակարգչային գրաֆիկայով: 

Ըստ հեղինակների՝ ֆիլմ-ակնարկներում առավելագույնս պահպանված է պատմական հավաստիությունը, սակայն թեմայի մատուցման գեղարվեստական և դրամատուրգիական մասն ապահովելու նպատակով  կան պատմական դրվագներ, որոնք ներկայացվել են ռեժիսորի յուրահատուկ ստեղծագործ մոտեցմամբ: Դերասանական կազմն ընտրելիս առաջնային պայման է եղել ոչ թե հայտնի դերասանների մասնակցությունը, այլ պրոֆեսիոնալ և խարիզմատիկ կերպարների ներգրավումը։ Ֆիլմ-ակնարկները նկարահանելիս ստեղծագործական թիմն օգտվել է արխիվներում եղած պատմական նյութերից,  համագործակցել պատմաբանի հետ։ Ստեղծագործական թիմը ձգտել է հնարավորինս ճշգրիտ պահպանել և հանդիսականին փոխանցել տվյալ ժամանակաշրջանի շունչը: Ֆիլմ-ակնարկների համար հատուկ երաժշտություն է գրվել, որը ձայնագրվել է «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի  և երգչախմբի կատարմամբ: 

Առաջին ֆիլմ-ակնարկը ներկայացնում է Կիլիկիայի պատմությունը՝ հիմնադրման օրվանից մինչև ամենաազդեցիկ թագավորներից մեկի` Ռուբինյանների տոհմից սերող Լևոն Մեծագործի գահակալումը:

Երկրորդ ֆիլմ-ակնարկն արտացոլում է 13-րդ դարի իրադարձությունները, Լևոն I թագավորի դուստր Զաբելի, նրա խնամակալ Կոնստանդին Պայլի և Զաբելի ամուսին՝ Հեթումյանների դինաստիայի հիմնադիր Կիլիկիո թագավոր Հեթումի կերպարները, տիրող պալատական բարքերն ու խարդավանքները։

Երրորդը  ներկայացնում է 1219-1375 թվականների պատմությունը՝ Լևոն III-ի գահակալման տարիները,  չորս  կողմից կեղեքվող Կիլիկիան և վերջին թագավոր Լևոն V Լուսինյանին, որի հուղարկավորությամբ էլ ավարտվում է ֆիլմ-ակնարկը։ 

Մինչ Հայաստանում ցուցադրվելը ֆիլմը ներկայացվել էր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ցուցադրությանն ու քննարկմանը ներկա են եղել Լիբանանի կառավարության անդամներ, պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ, մշակույթի գործիչներ։

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06