Կիսում ենք 107 տարվա ցավն ու սուգը. Թուրքիայի մեջլիսի քրդամետ կուսակցության հայտարարությունը

24.04.2022 15:01
1000

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) կենտրոնական գործադիր մարմինը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Կիսում ենք 107 տարվա ցավն ու սուգը» վերնագրով հայտարարության մեջ խոսվում է համատեղ ապագայի կառուցման համար անհրաժեշտ քայլերի մասին, որոնց թվում են պատմական ճշմարտությունների հետ առերեսվելը, տուժած ժողովուրդներից ներողություն խնդրելը, ապաքինող արդարության ճանապարհով գնալը:

«100 տարի է անցել Մեծ եղեռնից, որը էթնիկ ինքնության ու հավատի ծրագրված ցեղասպանություն էր: Այն սկսվել էր 1915-ի ապրիլի 24-ին 200 հայ մտավորականներին մահվան ուղարկելով: Այս գործընթացը շարունակվեց հարյուր հազարավոր հայերի աքսորով ու ավելի շատերի համակարգված սպանություններով: Այս քաղաքականությունից ու գործողություններից իրենց բաժինը ստացան նաև այս տարածաշրջանում ապրող մյուս քրիստոնյաները»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ տարբերությունները ջնջելու ու միատարր հասարակություն ստեղծելու, մեկ ռասա, մեկ կրոն, մեկ լեզու գաղափարը գերակա դարձնելու, այս հողերում տարբեր ժողովուրդների ու կրոնների գոյությունը մոռացնել տալու նպատակը ցավալիորեն այն օրերից հասել է մինչև մեր օրեր: Շեշտվում է նաև, որ «այս հողերը ամայացրած» ամոթալի երևույթների հետ առերեսման հետաձգումը չի նպաստում հասարակական համերաշխության ու իրականության մասին խոսակցություն բացելուն: «Այս հողերում այս տարածաշրջանի բնիկ ժողովուրդներից հանդիսացող հայ ժողովրդի ու մեր հայ քաղաքացիների հետ խաղաղության մեջ ապրելը ծայրաստիճան կարևոր է: Միևնույն ժամանակ մեր տարածաշրջանի մի մասը համարվող Հայաստանի հետ դիվանագիտական, առևտրական ու տնտեսական հարաբերությունները զարգացնելը բխում է ժողովուրդների շահերից ու կարիքներից: Այս զգացմունքներով ու մտքերով, որպես Անատոլիայի ու Միջագետքի բնիկ ժողովուրդներ, կիսում ենք 107 տարվա ցավերը, ամբողջ սրտով զգում ենք տեղի ունեցած մարդկային ողբերգությունը և ևս մեկ անգամ տխրությամբ ու հարգանքով հիշում ենք այդ ընթացքում իրենց կյանքը կորցրածներին»,- ասված է հայտարարության եզրափակիչ մասում:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22