ԿԽՄԿ-ի տվյալներով ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց թիվը մոտ է 5000-ին, որոնցից շուրջ 1000-ը հայեր են

03.12.2024 10:52
515

Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց հարցը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործառնական առաջնայնություններից է:

Անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ ԿԽՄԿ-ի գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ տարածաշրջանում այս խնդրով զբաղվում ենք ավելի քան 30 տարի: Սա նշանակում է տարբեր ուղղություններով աշխատանք: Առաջին հերթին խոսքը գնում է հանձնագրով երաշխավորված իրավունքի մասին, որը վերաբերում է ոչ թե ԿԽՄԿ պարտավորություններին, այլ համապատասխան կողմերում իշխանությունների կողմից անհետ կորած անձանց ընտանիքներին պատասխաններ տալուն, թե ռազմական գործողությունների առնչությամբ ինչ է տեղի ունեցել իրենց հարազատի հետ:  Սա միջազգային մարդասիրական իրավունքի պահանջն է: Այս ուղղությամբ մենք աշխատում ենք կողմերի պատկան մարմինների հետ, որպեսզի հանձնագրի շրջանակներում հիշեցնենք իրենց պարտավորությունների մասին և որքանով հնարավոր է աջակցենք մեր տեխնիկական փորձառությամբ, որոշակի հմտություններով,  որոնք ձեռք ենք բերել նմանատիպ իրավիճակներում աշխատելու ընթացքում»,-նշեց Ամատունին:

Նրա խոսքով՝  ԿԽՄԿ-ի աշխատանքների երկրորդ կարևոր ուղղությունը յուրաքանչյուր անհետ կորած անձի մասին հնարավորինս սպառիչ և մանրամասն տեղեկություններ, տվյալներ տրամադրելն  է: 

«Հիմնվելով ընտանիքների հայտերի վրա՝ տարածաշրջանում մեր գրասենյակների միջոցով հավաքագրել ենք շուրջ 5000 անհետ կորած անձանց տվյալներ, որոնք 90-ականներից,  այնուհետև 2020 թվականից մինչև 2023 թվականն ընկած ժամանակահատվածում հակամարտության սրացումների հետևանքով անհետ կորած են համարվում: Նրանցից շուրջ 1000-ը հայեր են, որոնց տվյալները ԿԽՄԿ-ն հավաքագրել է Երևանի և Ղարաբաղի գրասենյակների միջոցով: Այս թվում են նաև անձինք, որոնց հարազատները նրանց համարում են անհետ կորած՝ չնայած այն հանգամանքին, որ առկա է դրական ԴՆԹ նույնականացում․ կան ընտանիքներ, որոնք տարբեր պատճառներով չեն ընդունում պատասխանները: Սա մեզ համար նույնպես ազդակ է աշխատելու պատկան մարմինների հետ, փորձելու պարզել, պարզաբանել հանգամանքները, որոնց պատճառով անձինք չեն ընդունում այդ արդյունքները»,-մանրամասնեց Ամատունին՝ շեշտելով, որ ԿԽՄԿ-ն ինքնուրույն չի իրականացնում նույնականացումներ․ դա համապատասխան իշխանությունների ու կառույցների աշխատանքն է: 

«Մենք ավելի շատ փոխանցում ենք մեր փորձը։ Օրինակ՝ դատաբժշկական փորձագիտության կենտրոնի լաբորատորիայի հետ սերտ համագործակցելով՝  Հայաստանում մեր փորձագետները, թե՛ կահավորման, թե՛ որոշակի դասընթացների և փորձի փոխանակման միջոցով փորձում են բարձրացնել կարողությունները, որպեսզի հնարավորինս աջակցենք այս ոլորտում արհեստավարժության բարձր մակարդակին, իսկ սա իր հերթին կնպաստի որևէ արտակարգ իրավիճակում անհետացումների կտրուկ նվազեցմանը»,-պարզաբանեց Ամատունին:

Ինչ վերաբերում է անհետ կորած անձանց որոնումների գործընթացին, ըստ Ամատունու, դրա շուրջ քայլերն ու որոշումները իշխանությունների գործն են, որոնց ԿԽՄԿ-ն՝ որպես չեզոք միջնորդ, պատրաստ է աջակցել:

«Մեր պատկերացմամբ՝ որոշակի մարդասիրական միջավայր պետք է ստեղծվի, որը թույլ կտա կողմերին միասին ունենալ համապատասխան քայլեր, օրինակ՝ քարտեզագրել հուղարկավորման հնարավոր վայրերը,եթե խոսքը գնում է այն անձանց մասին, որոնց վերաբերյալ քիչ թե շատ կան տեղեկություններ։ Բնականաբար, մենք միշտ վառ և ակտիվ ենք պահում այս հարցը՝ քննարկելով այն թե՛ իշխանությունների հետ, թե՛ աշխատելով ընտանիքների հետ, սակայն բուն գործողությունները և որոշումները մեր ձեռքում չեն։ Մենք պատրաստ ենք աշխատել կողմերի հետ՝ որպես չեզոք միջնորդ»,-ընհանրացրեց Ամատունին: 

Armenpress

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40