Կլինի երիտասարդների ամենասիրած վայրը Գորիսում

11.06.2014 17:04
1948

 

Գորիսում ստեղծված ՄԵՆՔ (Միասնական, երիտասարդ նախաձեռնող քաղաքացիներ) երիտասարդական խմբի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այն նախատեսում է Գորիսի հրապարակին կից արհեստական բլուրը վերակառուցել եւ վերափոխել՝ վերջինիս տալով ժամանակակից դիզայներական լուծումներ: ՄԵՆՔ խումբը որոշել է այն անվանել «Երիտասարդական բլուր», քանի որ նախատեսում է, որ այն պետք է դառնա հատկապես երիտասարդների ամենասիրած վայրերից մեկը Գորիս քաղաքում: Բլրի 3D մոդելը (նախագծել է Շահանե Փարսյանը) նախագծելիս`  հաշվի են առել բազմաթիվ գործոններ, որոնցից մեկն այն է, որ բլուր բարձրանալու համար պետք չեն աստիճաններ, ինչպես հիմա է, այլ օգտագործվելու է թեք հարթություն, որպեսզի կարողանան բարձրանալ նաեւ հաշմանդամներ, սայլակներով մայրեր եւ այլն ... Նախատեսվում է նաեւ, որ երեկոյան ժամերին բլրից կկազմակերպվեն կինոդիտումներ թատրոնի պատին:

ՄԵՆՔ երիտասարդական խումբն իր այս գաղափարը իրագործելու նպատակով ֆոնդահայթայթում է իրականացնում: Դրա համար նկարահանվել է ֆիլմ, որն ի դեպ, արդեն տեղադրվել է համացանցում (https://www.indiegogo.com/projects/the-hill-of-youth), եւ  որն  անգլերենով  պատմում է գաղափարի, դրա իրականացման անհրաժեշտության մասին, եւ կոչ անում ներդրումներ կատարել` ներդրումային տարբեր գումարների համար խոստանալով յուրատեսակ խրախուսանքներ: Գաղափարի իրականացման համար անհրաժեշտ է 22 000 դոլար, իսկ այժմ նվիրաբերվել է 100-ը:

ՄԵՆՔ-ը գորիսեցի ակտիվ երիտասարդներից կազմված համայնքային խումբ է,  որը քաղաքում հանդես է գալիս հետաքրքիր նախաձեռնություններով` նպատակ ունենալով ակտիվ մասնակցությամբ նպաստել համայնքի զարգացման գործընթացին:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12