Կոլումբիական քաղաքը մերժել է 35 միլիարդ դոլարանոց ոսկու հանքը՝ նախընտրություն տալով մաքուր օդին, ջրին և պարզ կյանքին

26.03.2019 12:22
964

Այս պատմությունն այն մասին է, թե ինչպես ուղիղ ժողովրդավարության միջոցով փոքրիկ քաղաքը մերժեց հանքարդյունահանման հսկայածավալ ծրագիրը։

Համաշխարհային բանկը շատ էր ցանկանում Կոլումբիայի Կահամարկա քաղաքում իրականացնել ոսկու արդյունահանման իր ծրագիրը, բայց այս փոքրիկ քաղաքի բնակիչները դեմ քվեարկեցին հսկայածավալ այդ ծրագրին, որը հիմնովին կփոխեր իրենց կյանքը:

Տեղացիներն այս ծրագիրն անվանում էին «Auntie Anglo-Gold» (անգլո-ոսկի մորաքույր), ինչը ոչ միայն հղում է անում այն ազգությանը, որն այս ծրագրից առավելագույն օգուտներն էր ստանալու, այլև, որքան էլ հեգնական թվա, այն ընկերության իրական անվանումն է, որն արդեն իսկ հասցրել է իր հանքարդյունաբերական պրակտիկաներով պատառ-պատառ անել Կոլումբիայի այլ փոքր քաղաքները: AngloGold Ashanti-ն ցուցակագրված է Լոնդոնի ֆոնդային բորսայում:

AngloGold-ը շուրջ տաս տարի շարունակ զավթել էր Կահամարկան՝ պարզապես ակնկալելով, որ կարողանալու է իրագործել իր բազմամիլիարդանոց ծրագիրը, սակայն տեղի բնակիչների շրջանում անցկացված քվեարկությամբ ծրագիրը մերժվեց: Բնակիչներից ընդամենը 76-ն էին կողմ քվեարկել հանքի բացման ծրագրին՝ այն դեպքում, երբ 6100-ից ավել բնակիչ քվեարկել էին դեմ։ Կոլումբիայի մի շարք այլ քաղաքներ և գյուղեր մտադիր են նմանատիպ հանրաքվեներ անել, փորձելով այդ եղանակով արգելափակել հանքարդյունահանման ծրագրերն իրենց տարածքներում:

Կոլումբիայի կառավարությունը նույնպես ջատագովում էր այս ծրագիրը՝ ներկայացնելով այն որպես մարքսիստ ապստամբների դեմ երկարաձիգ պայքարի պատմությունը հաղթահարելու անհրաժեշտ միջոց: Հազարավոր անօրինական հանքեր տասնամյակներ շարունակ ֆինանսավորել են ահաբեկիչների և թմրանյութերի մաքսանենգների գործունեությունը: Կահամարկայում, ինչպես նաև Հարավային ու Կենտրոնական Ամերիկայի այլ վայրերւմ արդյունահանվող ոսկու գերակշիռ մասը գնում են ԱՄՆ ընկերությունները:

Շատերը չգիտեն, որ այն ծավալի հանքարդյունաբերությունը, ինչպիսին նախատեսում էր Anglo Gold-ը, վտանգ է սպառնում սովորական գյուղացիական կյանքին: Քվեարկությունից առաջ LaColosa  («Կանխագուշակված մահ») զեկույցում ուրվագծվում էին ոսկու հանքի բազմաթիվ բացասական հետևանքները: Նկարագրված տագնապալի հետևանքներից որոշները հետևյալն էին՝

  • Նման հանքերի պարագայում գրեթե միշտ նախապատվություն են ստանում արտաքին ներդրողները, ոչ թե տեղական համայնքները:
  • Արտասահմանյան ընկերությունը լավ վճարված գովազդներով հաճախ կլանում է ամբողջ մեդիա դաշտը, որի նպատակն է իր կողմը գրավել տեղացիներին և ազդեցություն ունենալ քաղաքական գործիչների վրա, որպեսզի ստանա իր ծրագրի համար անհրաժեշտ թույլտվությունները:
  • Հանքարդյունաբերական ծրագրերը հաճախ կանխամտածված կերպովբաժանում են տեղական համայնքները, իսկ հետո կախվածություն են առաջացնում ընկերության գործունեությունից:
  • Հանքարդյունահանող ընկերությունների գործողությունները միշտ խոշոր ծավալներով վնասում են բնական միջավայրը, և գրեթե անհնարին են դարձնում քաղաքի վերականգնումը հանքարդյունաբերության ավարտից հետո:
  • Մեկ ոսկու արդյունահանման ծրագրի արդյունքում սովորաբար ոչնչացվում է 100-ավոր հեկտար արժեքավոր, անփոխարինելի էկոհամակարգ։
  • Առաջանում են առնվազն 100 միլիոն տոննա թափոնակույտեր, որոնք լցվում են ձորերի մեջ։ Սովորաբար դրանք հագեցած են լինում հանքի քիմիական նյութերով:
  • Ոսկու հանքի պատճառով առաջացած թունավոր թափոնները պահելու տեղ չկա, այդ պատճառով դրանք սովորաբար հետ են լցնում բնության մեջ:
  • Ցանկացած ծավալի ծրագրի համար պահանջվող ջուրն ու էլեկտրականությունը բազմակի անգամներ գերազանցում է որևէ քաղաքի տնային սպառման ծավալները:
  • Հանքարդյունաբերությանն ընդդիմացող մարդիկ համարվում են ռիսկ, նրանց հաճախ ճնշում են, բռնության ենթարկում, սոցիալական կամ ֆինանսական առումով ոչնչացնում, իսկ երբեմն նաև՝ սպանում:
  • Հանքարդյունաբերությանն են տրամադրվել անտառային արգելոցների պահպանվող տարածքներ, իսկ տեղի բնակիչներն այդ մասին իմացել են միայն այն բանից հետո, երբ ընկերությունները թույլտվություններ են ստացել պատառոտելու այդ պահպանվող տարածքները:
  • Բացահայտվել է, որ քաղաքական մարմինների անդամների կեսից ավելին ուղղակի ֆինանսական կապեր է ունեցել այնպիսի հանքարդյունաբերական ընկերությունների հետ՝ ինչպիսին AngloGold-ն է:
  • Չնայած ավելի լավ կյանքի մասին խոստումներին՝ սովորաբար հանքի գործարկումից անմիջապես հետո տեղացիները ստիպված են լինում առերեսվել ապրուստի թանկացման, մարմնավաճառության և բռնությունների աճի, սարսափելի աշխատանքային և բնապահպանական պայմանների հետ:

Cajamarca 2

Կահամարկայի բնակիչներն ասում են, որ ավելի լավ է իրենք շարունակեն լոբի, բանան և առակաչա (գազարանման բանջարեղեն, որին անվանում են իրենց ոսկին) աճեցնել: Պարտադիր, օրինական հանրաքվեով նրանք որոշում ընդունեցին արգելել ամեն տեսակի հանքարդյունաբերությունը՝ վախենալով, որ այն կարող է աղտոտել ջուրը, ոչնչացնել լեռներն ու վնասել իրենց համայնքին: Շնորհավորում ենք և տոնում ենք քո ընտրությունը, Կահամարկա: Թող քո փարթամ անտառներն անխախտ լինեն, ու թող նրանք հեռու մնան կորպորատիվ առևտրի և թմրանյութերի վաճառքի կեղտոտ ձեռքերից:

Նյութի աղբյուրները՝ https://educateinspirechange.org/alternative-news/colombian-town-rejects-35-billion-gold-mine-preference-clean-air-water-simple-life/https://www.bbc.com/news/world-latin-america-39425592

Դիտեք նաև տեսաֆիլմը

www.armecofront.net

 

Օպերատիվություն, արագություն, անվտանգության ապահովում. ԶՊՄԿ-ի աշխատակիցների այս կարողություններն են ստուգվում ՆԳՆ ՓԾ հետ անցկացված ուսումնական վարժանքի ընթացքում

16.05.2026 11:40

Ազգային վերածննդի հիմնադրամ»-ը, որը մենք ենք ստեղծելու, 5-րդ երեխայի ծննդի դեպքում բազմազավակ ընտանիքներին կապահովի բնակարանով․ Նարեկ Կարապետյան

16.05.2026 10:26

Տաքսու վարորդի աշխատանքը՝ ստաժ․ Գեղամ Մանուկյան

16.05.2026 10:15

Այս իշխանությունները պատասխանատվության ենթարկվելու են, բնականաբար, չի կարող հայրենիքի հանձնումը անպատասխան մնալ. Աննա Գրիգորյան

15.05.2026 20:13

Ուժեղ Հայաստանում Սամվել Կարապետյանն ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը 2.5 անգամ կբարձրացնի

15.05.2026 20:04

Մենք կարող ենք ունենալ Ադրբեջանին զսպող ժամանակակից մարտունակ բանակ․ Ռոբերտ Քոչարյան

15.05.2026 19:58

Թաթոյանը հրապարակել է ձայնագրություններ, որտեղ ուսանողներին հորդորում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին

15.05.2026 19:48

ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության, որը կկատարի Հայաստանը. Օվերչուկ

15.05.2026 19:20

Ռաֆայել Մինասյանը կապանցու ոգու մարմնացումն էր

15.05.2026 17:16

«Լեզուն ազգի հիմքն է։ Եթե լեզուն չկա՝ ազգը չկա». Յակոբ Այնթապլեան

15.05.2026 16:30

Ինչո՞ւ եք գաղտնի պահում զոհված մեր հայրենակիցների ամբողջական ցուցակը. Իշխան Սաղաթելյան

15.05.2026 16:00

«Ռոսսելխոզնադզորը» տեսչական ստուգումներ կիրականացնի հայկական որոշ ձեռնարկություններում

15.05.2026 15:53