Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է Արցախի իշխանությունների՝ ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու մասին որոշումը

25.03.2021 21:33
1224

Ես, անշուշտ, կողմ եմ (Արցախի իշխանությունների) ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու որոշմանը: Այս մասին մարտի 25-ին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր  Կոնստանտին Զատուլինը:

«Ես գիտեմ, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը՝ թերեւս, այդպես էր նախկինում, լավ գիտեր ռուսերեն եւ հարգանքով էր վերաբերվում ռուսաց լեզվին: Այսօր ստեղծված հանգամանքներում ես հասկանում եմ, թե ինչու է կայացվել այդ որոշումը. թեկուզ միայն այն պատճառով, որ Ռուսաստանի ստանձնած դերը Ղարաբաղում խաղաղության պահպանման գործում, մեր խաղաղապահների ներկայությունը, իհարկե, ինչպես ինձ է թվում, Լեռնային Ղարաբաղը մերձեցնում է Ռուսաստանին: Ռուսաց լեզվի իմացությունը մեր զինծառայողների հետ մշտական ​​կապի մեջ գտնվող բնակչության համար, որոնցից շատ բան կախված է, առաջին հերթին՝ խաղաղությունը տարածաշրջանում, կարծում եմ դա օգտակար կլինի»,- ասաց Զատուլինը:

Հիշեցնենք, որ Արցախի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական ​​հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը մարտի 25-ին  հայտարարել էր, որ ռուսաց լեզուն պաշտոնական լեզվի կարգավիճակ է ստացել Արցախում:

Նա շեշտել էր, որ խոսքը ռուսերենին երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու մասին է, իսկ Արցախի միակ պետական ​​լեզուն շարունակում է հայերենը մնալ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40