Թրամփը Հորմուզի նեղուցի վերաբացման թեմայով կապի մեջ է «մոտ յոթ» երկրի հետ

16.03.2026 11:33
344

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ կապի մեջ է «մոտ յոթ» երկրի հետ: Ինչպես հաղորդում է ամերիկյան CBS News-ը, այս մասին մարտի 15-ի երեկոյան նախագահը հայտնել է լրագրողների հետ զրույցում՝ չմանրամասնելով, թե որ երկրների մասին է խոսքը։

Թրամփը նշել է, որ նավթի գները «կսկսեն անկում ապրել, հենց որ այն (խմբ․՝ պատերազմը) ավարտվի, և այն բավականին արագ կավարտվի»։ Այդուհանդերձ, ԱՄՆ ղեկավարը ժամկետների մասին չի խոսել։

Նա խոսել է Իրանին հասցված մեծ վնասի մասին՝ նշելով․ «Եթե մենք հենց հիմա հեռանանք, նրանց վերականգնվելու համար 10 և ավելի տարի կպահանջվի»։ Թրամփը հայտարարել է, որ պատերազմը դեռ ավարտված չէ։

Իրանն արգելել է նավթային լցանավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով այն բանից հետո, ինչ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փետրվարի 28-ին հարձակում սկսեցին իրանական կողմի դեմ՝ պատճառաբանելով պաշտոնական Թեհրանի կողմից միջուկային զենքի մշակման ծրագրերով։ Ի պատասխան իրանական կողմը սկսեց հարվածներ հասցնել Իսրայելին ու Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Պատերազմի հետևանքով տուժել են նաև Հորմուզի նեղուցում գտնվող առևտրային նավեր ու լցանավեր։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22