Կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3119-ի, մահացությունը նվազում է

03.03.2020 11:54
1242

Կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3119-ի: Կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի հետեւանքով մահացությունը վերջին օրերին անշեղորեն նվազում է. եթե նախկինում մեկ օրում գրանցվում էր մահվան 100-ից ոչ պակաս նոր դեպք (երբեմն նաեւ գրեթե 250), ապա վերջին մեկ օրում գրանցվել է մահվան 66 նոր դեպք:

Հիվանդացության աճի տեմպերը նույնպես նվազում են. Չինաստանում մեկ օրում գրանցվել է ընդամենը 125 նոր դեպք, մինչդեռ նախկինում հազարավոր դեպքեր էին: Սակայն Հարավային Կորեայում հիվանդացությունը շարունակում է աճել. այնտեղ վերջին մեկ օրում ախտորոշվել է 477 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4812-ի: Հիվանդացածների թվով  Հարավային Կորեան այսօր աշխարհում երկրորդ տեղում է: Երրորդ տեղում է Իտալիան՝ 2036 դեպքով, չորրորդում Իրանն է՝ 1501 դեպքով, փոխանցում է med.news.am-ը:
 
Ինչ վերաբերում է մահացությանը, ապա Չինաստանում համաճարակի ամբողջ ընթացքում գրանցվել է մահվան 2944 դեպք, Իրանում՝ 66, Իտալիայում՝ 52, Հարավային Կորեայում՝ 28:
 
Հայաստանում առայժմ կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել. միակ պացիենտը՝ Իրանից վերադարձած 29-ամյա տղամարդն իրեն լավ է զգում: Նրա հետ շփված բոլորը մեկուսացված են:

Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները․ ՀՀ-ՌԴ բանակցությունները շարունակվում են

19.11.2026 16:45

Բաքուն արդարացրել է Արցախի ղեկավարների դատավճիռներն ու Ֆրանսիային մեղադրել ներքին գործերին միջամտելու մեջ

19.11.2026 16:41

Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինն ընդունել են խաղաղության մասին հռչակագիր

19.11.2026 16:02

Խոսք հիշատակի․ Մարուսյա Պատվականյան

19.11.2026 15:13

Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը առաջին անգամ հանդիպեցին երեքով. գլխավոր հայտարարությունները

19.11.2026 14:29

Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան

19.11.2026 12:56

Հայաստանը և Ադրբեջանը հրավիրված են մասնակցելու դեկտեմբերի 14-15-ին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին

19.11.2026 12:32

16 տարեկանը լրացած քաղաքացին պարտադիր նույնականացման քարտ կունենա. Արփինե Սարգսյան

19.11.2026 12:11

«Տիր» օդաճնշիչ հրացանը փորձարկելիս տղամարդը պատահաբար կրակել է կնոջ եղբոր վրա. նա մահացել է

19.11.2026 11:59

Պտղատու ծառեր՝ Քարաշեն և Խնձորեսկ բնակավայրերի բնակիչներին

19.11.2026 11:14

Հառաջադիմություն կպոռանք եվ ետ-ետ կերթանք

19.11.2026 11:11

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վերին կարգադրությամբ ու պատվերով վրեժխնդրության թիրախ են դարձրել Գորիսի լուծարված քոլեջի պատասխանատուներին, տեղյա՞կ եք

19.11.2026 10:43