Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը մնում է անկայուն

30.01.2025 15:06
604

Հարավային Կովկասում կայունության ապահովման առանցքային խնդիրներից են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքները և խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստումը։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։

Նա նաև նշել է, որ Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը մնում է անկայուն, շարունակվում է դրա կարգավորման գործընթացը:

«Հարավային Կովկասում լարվածությանը նպաստում են այդ տարածաշրջանում իրենց ազդեցությունն ամրապնդելու Արևմուտքի փորձերը», – ասել է Անդրեյ Սերդյուկովը։

Պաշտոնյան նշել է, որ ՀԱՊԿ-ի և միացյալ շտաբի աշխատանքներն անցյալ տարի ընթացել են բարդ միջազգային պայմաններում։ Համաշխարհային քաղաքականության մեջ խորացող հակասությունները և աճող անկայունությունը զգալիորեն ազդել են հակամարտությունների սրման վրա։

***

ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների վատթարացումը սկսեց 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ կազմակերպությունը չարձագանքեց Հայաստանի օգնության կոչերին: Հետագայում իրավիճակը սրվեց 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակման ժամանակ, երբ ՀԱՊԿ-ը կրկին չտրամադրեց պահանջված ռազմական աջակցությունը՝ չնայած կոլեկտիվ պաշտպանության մասին հոդվածի առկայությանը: 2023-ի Հայաստանը սկսեց նվազեցնել մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, իսկ 2024-ի հունվարին պաշտոնապես կասեցրեց իր մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01